Հասան Սաթթար օղլի Թուրաբով (ադրբ.՝ Həsən Səttar oğlu Turabov, մարտի 24, 1938(1938-03-24)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2003(2003-02-23)[2], Բաքու, Ադրբեջան), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972), Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1982), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ[3]։

Հասան Թուրաբով
ադրբ.՝ Həsənağa Səttar oğlu Turabov
Ծնվել էմարտի 24, 1938(1938-03-24)[1]
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 23, 2003(2003-02-23)[2] (64 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Քաղաքացիություն Ադրբեջան և  ԽՍՀՄ
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և կինոռեժիսոր
Երեխա(ներ)Q55201064?
Պարգևներ և մրցանակներ
«Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Հասան Թուրաբովը ծնվել է 1938 թվականի մարտի 24-ին Բաքվում։ Նա իր առաջին կրթությունն ստացել է թիվ 31 միջնակարգ դպրոցում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ նա ընդունվել է Ադրբեջանի արվեստի ինստիտուտ։ 1960 թվականին ավարտել է ինստիտուտը։ Այդ ժամանակվանից նա սկսեց աշխատել որպես դերասան՝ Ադրբեջանի դրամատիկական թատրոնում։ 1987-2001 թվականներին աշխատել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար։

Հասան Թուրաբովը մահացել է 2003 թվականին։ Նա թաղված է «Գյուրդ գափիսի» գերեզմանատնում։

Գործունեություն խմբագրել

Թատրոնում խմբագրել

Հասան Թուրաբովն իր գործունեության առաջին տարիներից կատարել է քնարական-հոգեբանական դերեր։ Նա գլխավոր դերեր է խաղացել ադրբեջանցի և համաշխարհային դրամատուրգների ստեղծագործություններում։ Նա բեմում խաղացել է Աղասադըկ Գերայբեյլիի, Ադիլ Իսգենդերովի և այլ հայտնի դերասանների հետ միասին։

Լավագույն դերակատարումներից են՝

  • Վահիտ («Գյուղի աղջիկը»)
  • Ազեր («Լավ մարդ»)
  • Համլետ («Համլետ»)
  • Լիոնել («Անտառային աղջիկ»)
  • Իսգենդեր («Մահերը»)
  • Խայյամ («Խայյամ»)

Կինոյում խմբագրել

Հասան Թուրաբովը մի քանի դերեր է խաղացել որոշ ֆիլմերում, այդ թվում` հեռուստատեսային ֆիլմերում[4]։ «Ես ուզում եմ յոթ որդի» ֆիլմի «Գարայ բեկ» կերպարն նրա ամենահիշարժան դերերից մեկն է։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

Հասան Թուրաբովը եղել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի պրոֆեսոր։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ - 29.04.1971[5]
  • Ադրբեջանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր - 1972[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://oxu.az/society/710399
  2. 2,0 2,1 2,2 https://portal.azertag.az/az/node/19927
  3. "Читать "Большая Советская Энциклопедия (ЗВ)" - Большая Советская Энциклопедия "БСЭ" - Страница 7 - ЛитЛайф"
  4. Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
  5. Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Հասան Թուրաբով
  6. Հասան Սաթթար օղլի Թուրաբով