Բացել գլխավոր ցանկը

Հապալասի կապույտ

բույսերի տեսակ
Ղոժղոժ (Հապալասի կապույտ)
Vaccinium uliginosum fruit.jpg
Հապալասի կապույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ծաղկավոր բույսեր
Ընտանիք Հապալասազգիներ
Տեսակ Հապալասի կապույտ
Լատիներեն անվանում
Vaccinium uliginosum


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Ղոժղոժ (լատ.՝ Vaccinium uliginosum), հապալասազգիների ընտանիքից սերված թուփ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տերևաթափ 0,3-1 մ բարձրությամբ, և 0,4-2,4 սմ լայնությամբ, գագաթում կլորավուն կամ սրավուն, ամբողջաեզր, մի փոքր դեպի ցած ոլորված եզրերով, կապտականաչավուն, բավական կոշտ, փոքր թուփ է։ Ծաղիկները թույլ են, 1-3-ական նստած անցյալ տարվա ճյուղերի վրա, սպիտակավուն են կամ բաց վարդագույն, մանր։ Դարչնագորշավուն կեղևով, գլանաձև ճյուղերով, էլիպսաձև տերևներով, դուրեկան բուրմունք ունեցող ծաղիկներով, գնդաձև պտուղներով այս թուփը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասնում են օգոստոս-սեպտեմբերին[1]։

Տարածված է Կովկասում , Կորեայում, Ճապոնիայում, Փոքր Ասիայում և Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանի Հանրապետությունում տարածված է միայն Սևանի ավազանում։ Աճում է ծովի մակերևույթից 2000-2300մ բարձրությունների վրա[1]։

Ստամոքսի խանգարումների դեպքում օգտործում են պտուղները և տերևները։ Մեղրատու բույս է։ Բազմանում է հիմնականում սերմերի և սողացող ընձյուղների արմատակալման միջոցով։ Պտուղները, որոնք պարունակում են 25-270 մգ/% C վիտամին և շաքարներ, օգտագործվում են թարմ և չորացրած վիճակում․ դրանցից մուրաբաներ, օշարակներ, օղիներ, գինիներ են պատրաստում[1]։

ՆկարագրությունԽմբագրել

30-60 սմ բարձրությամբ գետնատարած փռված տերևաթափ թուփ է։ Մոտ 1 սմ երկարությամբ տերևները մանր են և բաց կապտավուն կանաչ: Ծաղիկները համարյա նստադիր են, 1-4-ական տերևների անութներում: Բաժակը հնգատամ է, իսկ հատապտուղը՝ կապույտ, հյութալի[2]:

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գռիձոր) և Վերին Ախուրյանի (լեռ Ղուկասյան Մեծ) ֆլորիստիկական շրջաններում: Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավարևմտյան Անդրկովկասում, Եվրոպայում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում[2]:

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2500–3300 մ բարձրությունների վրա, մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]:

ՊահպանությունԽմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Տեսակին, գլխավորապես կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի կորուստի պատճառով, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6