Հաշմանդամությունը արվեստում

Հաշմանդամությունը արվեստումարվեստի տարբեր ասպեկտները, որոնք իրենց մեջ ներառում են սահմանափակ հնարավորություններով դերասանների կամ նկարիչների փորձը (անգլ․Disability in the arts)։ Ռուսական լրատվամիջոցներում և ռուսալեզու գիտական աշխատություններում նաև հանդիպում է «հատուկ արվեստ» եզրույթը[1][2]։ «Հաշմանդամությունն արվեստում» հասկացությունը, որը նշանակում է «արվեստ՝ ստեղծված հաշմանդամությամբ մարդկանց կողմից», անհրաժեշտ է տարբերել ավելի նեղ՝ «հաշմանդամ արվեստ» հասկացությունից (անգլ․. Disability art)[3], որն ներառելով արվեստի ցանկացած գործ (Գեղարվեստական արվեստ, Թատերական, Կինո, Գրականություններ և այլն)․ հիմնական կամ մեկն է հիմնական թեմաներից, որը հանդիսանում է հաշմանդամությունը։ Այդ կերպ նաև տարբերվում են «Հաշմանդամությամբ նկարիչ»(անգլ. Artist with a disability) և «հաշմանդամության խնդրով արտահայտված նկարիչ» (англ. Disability artist) հասկացությունները[3]։

Գրականության մեջ խմբագրել

Ամերիկացի բանաստեղծ և հաշմանդամության հետազոտող Ջիմ Ֆերիսը գտնում է, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ իրենց գրական ստեղծագործություններում ձգտում են նկարագրել ոչ թե հենց հաշմանդամությունը, այլ աշխարհի իրենց ընկալումը։ Այդ թվում, նրա կարծիքով, չկան երկու հաշմանդամներ նույն փորձով և աշխարհընկալմամբ, որից էլ բխում է հաշմանդամների գրական ստեղծագործության մեծ ժանրային և գեղարվեստական բազմազանությունը[4]։

  մեծ մասամբ այն, ինչ մենք ընկալում ենք, բնորոշ չէ հաշմանդամությանը- այն բնորոշ է մարդկային կյանքին[4]։
- Ջիմ Ֆերրիս.
 

Հին հռոմեական բանաստեղծ «Իլիականի» և «Ոդիսականի» հեղինակ Հոմերոսին հաճախակի են բնութագրում՝ որպես կույրի[5], ընդ որում բանաստեղծի ֆիզիկական արատը նրա համար խոչընդոտ չի հանդիսացել վառ կերպարների ստեղծման համար և ժամանակակիցների կողմից չընդունման համար[6]։ Հայտնի գրողներ և հաշմանդամ-բանաստեղծներից են Ֆրանցիսկո Գոյան, Միլթոն Ջոնը, Լորդ Գորդոն Բայրոն և ուրիշներ։ Ռուս գրողների և բանաստեղծների մեջ եղել են ինչպես ի ծնե հաշմանդամներ (Յուլիա Ժադովսկայա), այնպես վնասվածքների հետևանքով հաշմանդամ դարձածներ (Էդուարդ Ասադով, Նիկոլայ Օստրովսկի

Ստեղծագործական արվեստում խմբագրել

Շատ աշխարհահռչակ նկարիչներ բարձր գնահատականի են արժանացել ժամանակակիցների և հետագա սերունդների կողմից՝ չնայած իրենց հաշմանդամությանը։ Նրանց շարքում էին մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն, ով տառապում էր պոլիոմիելիտով[7] և Անրի դե Տուլուե-Լոտրեկը, ում ոտքերի աճը դադարել էր վնասվածքից հետո[8]։

 
Թվային նկարչությունը Wii Remoteի օգնությամբ թույլ է տալիս ստեղծել նկարներ՝ չնայած շարժունակության սահմանափակման։

Հաշմանդամների դերը ժամանակակից ստեղծագործական արվեստում ուղղակիորեն կապված է ռեաբիլիլիտացիայի տեխնիկական միջոցների զարգացման հետ, այդ թվում և ոչ ավանդականները։ Հայտնի են նորարարական վերահսկիչ օգտագործման օրինակներ Wii Remote՝ նախատեսված կոնսոլով Wii խաղի համար՝ որպես օժանդակություն սահմանափակ շարժունակությամբ արվեստագետների համար[9]։

Երաժշտության մեջ խմբագրել

Ավստրիացի աշխարհահռչակ երգահան Լյուդվիգ վան Բեթհովենը, ով չհասավ անգամ 30 տարեկանի, տառապել է տիննիտուսով, որի հետևանքով ամբողջությամբ խլացել է։ Բեթհովենի խլությունը հարված հասցրեց նրա սոցիալական կյանքին, սակայն մինչև կյանքի վերջին օրը երգահանը չդադարեց զբաղվել և հետաքրքրվել երաժշտությամբ[10]։ Ժամանակակից երաժշտական խմբերը, որոնք մասամբ կամ լիովին համալրված են հաշմանդամներով, ճանաչում ունեն աշխարհի տարբեր երկրներում[11][12]։ Այդ խմբերի թվում են անգլիական The British Paraorchestra, գերմանական Station 17, չեխական The Tap Tap խմբերը և այլն։ Որոշ երաժիշտներ և դերասաններ թարգմանում և կատարում են երգերը խուլ և համրերի Ժեստերի լեզվով։ Այդ արտիստների թվին են պատկանում ռուսական Կոլյադա-թատրոնի[13] դերասանները և թույլ լսողությամբ դերասան Ալեքսեյ Գենադևիչ Զնամենսկին։

Թատրոն և բեմական արվեստ խմբագրել

 
Պորտ-Վիլայի, Վանուատուի սահմանափակ հնարավորություններով անձանց թատերական խումբը։

Ժամանակակից թատրոնները, որտեղ խաղում են տարբեր ֆունկցիոնալ խախտումներով դերասաններ, հաճախ դիրքորոշվում են ինչպես սոցմշակութային ֆենոմեններ՝ իրենց առջև նպատակ դնելով արվեստի միջոցով հասնել վերականգնողականության և հաշմանդամների ներառման[14][15]։ Գտնում են, որ թատրոնը արդյունավետ հարթակ է հանդիսանում սահմանափակ հնարավորություններով անձանց ինտեգրման համար[16]։ Նման թատրոնների նպատակներից են հաշմանդամների և պրոֆեսիոնալ դերասանների հետ համատեղ աշխատանքային միջոցներ գտնելը, ինչպես նաև հաշմանդամների ստեղծագործական և ինտելեկտուալ հնարավորությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը[17]։ Համաձայն «հատուկ թատրոնների» ռեեստրի՝ Ռուսաստանում հաշվվում է 81[17](2010թ) թատրոն, որտեղ ներգրավված են հաշմանդամ-դերասաններ և որոնք ուղղված են հաշմանդամների ներառմանն ու հասարակության մեջ նրանց կարգավիճակի բարձրացմանը։ Դրանց թվում են թույլ լսողությամբ դերասանների «Պարզամիտների թատրոն» և «Նեդոսլով» թատրոնները, որտեղ խաղում են միայն Դաունի համախտանիշով դերասանները։ Շատ թատերական նախագծեր ուղղված են երեխաների վերականգնմանը[17]։ Ռուսաստանում անցկացվում է «Պրոտեատր» «հատուկ թատրոնների» ամենամյա փառատոն, որի ծրագրում ընդգրկվում են սահմանափակ հնարավորություններով անձանց բեմադրությունները։ Փառատոնի կազմակերպչական հանձնաժողովը հավաստիացնում է, որ «հատուկ թատրոն» տերմինը ներմուծվել է հենց նրանց կողմից 2000 թվականին[18]։

Կինոյում խմբագրել

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հաշմանդամությունը հաճախ է ներկայացվում գեղարվեստական ֆիլմերում («Ավատար (ֆիլմ, 2009)», «Ֆորեսթ Գամփ», «Կռունկի բույնի վրայով թռչելիս(ֆիլմ)» և այլն), սակայն մեծ մասամբ հաշմանդամի կերպար մարմնավորող դերասաններն իրականում չունեն հաշմանդամություն։ Օսկար մրցանակի արժանացած միակ խուլ դերասանուհին հանդիսանում է Մարլի Մեթլինը։ Նա «Օսկարի» է արժանացել 1987 թվականին «Փոքր աստծո զավակները» ֆիլմում կնոջ լավագույն կերպարը մարմնավորելու համար[19]։ Մեկ այլ ամերիկացի դերասան Քրիստոֆեր Ռիվը, ով հայտնի է 1978 թվականի «Սուպերմեն» ֆիլմում Սուպերմենի կերպարով, 1995 թվականին ընկավ ձիուց և, ստանալով ողնաշարի վնասվածք, մնաց կաթվածահար, սակայն չդադարեցրեց աշխատանքը կինոյում և 1996 թվականին ելույթ ունեցավ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ[20]։ 2010 թվականին «Շապիտո շոու» ռուսական ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն էր հանդիսանում թույլ լսողությամբ Լյոշան (Ալեքսեյ Գենադևիչ Զնամենսկի), ով ֆիլմում ժեստերի լեզվով կատարում է մի քանի երգ։

Նշանակությունը խմբագրել

Որպես սոցիալական երևույթ՝ հաշմանդամության հետազոտողները համարում են, որ արվեստը կրթության հետ միասին[21], հանդիսանում է ներառման (հաշմանդամների ներգրավվածությունը նորմալ հասարակական կյանք) և կործանարարության (սոցիալական պիտակների դեմ պայքարում) առավել արդյունավետ միջոցներից մեկը[16]։ Տարբեր գեղարվեստական կազմակերպություններ և փառատոններ իրենց առջև նպատակ են դնում հենց սահմանափակ հնարավորություններով անձանց սոցիալ–մշակութային վերականգնումը՝ դրանով իսկ ընդունելով արվեստում հաշմանդամության մեծ ներուժը[16][17]։ Արվեստը հատուկ դեր ունի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնման և հասարակական կյանքում ներառման մեջ[15][22]։

Հաշմանդամության վերաբերյալ տեսակետները արվեստում խմբագրել

Հաշմանդամների արվեստի վերաբերյալ հայացքներն ու հաշմանդամությունն արվեստում թեման տարբերվում են։ Համաձայն համացանց-պորտալ Neinvalid.ru–ի՝ սահմանափակ հնարավորություններով անձանց ստեղծագործություններին շատերը վերաբերվում են ինչպես սիրողական ստեղծագործության՝ ոչ մեկին պիտանի, բացի հենց իրենցից՝ հաշմանդամներից[23]։ Լիդսի համալսարանի Հաշմանդամության հետազոտման կենտրոնի փորձագետ Ալլան Սազերլենդը «Ի՞նչ է հաշմանդամների արվեստը»(«What is Disability Arts?») հոդվածում գրում է, որ այսպիսի արվեստի հիմնական լսարան հանդիսանում են մյուս հաշմանդամները[24]։

  Մենք չենք համարում, որ ֆիզիկական սահմանափակումներ չունեցող հիմնական լսարանը պետք է արդարացնի մեր ստեղծագործությունները
- Ալլան Սազերլենդ (Allan Sutherland)
 

Մեկ այլ տեսակետից կարծիք կա, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ արվեստի միջոցով ձգտում են դիմել ավելի մեծամասշտաբ լսարանի։ Օրինակ՝ չեխական երաժշտական խմբի տեսահոլովակի The Tap Tap «Řiditel autobusu» (չեխ. "Ավտոբուսի վարորդը") դուրս գալուց հետո, որտեղ ներկայացված են այն բարդությունները որոնց հաշմանդամները բախվում են հասարակական տրանսպորտում, շատերը նշեցին, որ տեսահոլովակը հասարակության մեջ մեծ արձագանք գտավ, և քաղաքացիների ուշադրությունը հաշմանդամներին ուղղելու փորձը հաջողակ համարեցին[25][26]։ The Guardian բրիտանական թերթն իր հերթին նշում է, որ սահմանափակ հնարավորություններով անձանց միջոցով ներկայացվող արվեստը պետք է պրոֆեսիոնալ լինի, որպեսզի գեղարվեստական արտահայտչությունը չկորցնի ուժը և չհիասթափեցնի լսարանին[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Особое искусство: акриловый Чернышевский, Настасья Филипповна и другие. Милосердие.ru
  2. Попова Н. Т. Современная культура и «особое искусство»// Протеатр. Феномен «особого искусства» и современная культура (с приложением реестра «особых театров»). М.: Институт фундаментальных и прикладных гуманитарных исследований Московского гуманитарного университета, 2008. стр. 134-144
  3. 3,0 3,1 Шеманов А. Ю., Востров И. М., Егорова В. А. Творческая деятельность и инклюзия// Современная зарубежная психология / Гл. ред. Т. В. Ермолова. — № 3. — М.: МГППУ, 2013. — стр. 11.
  4. 4,0 4,1 Disability and Poetry by John Lee Clark, Jenniffer Bartlett, Jillian Weise, Jim Ferris. Poetry Foundation
  5. Был ли Гомер слепым? - Виктор Покидько. Школа Жизни.
  6. Alexander Beecroft. Blindness and Literacy in the Lives of Homer. - 2011. Classical Quarterly 61.1: 1–18. doi:10.1017/S0009838810000352
  7. Они победили полиомиелит: Фрида Кало - Мила Дементьева. НеИнвалид.ru
  8. 5 тяжелых недугов великих художников, повлиявших на их творчество - Ева Орлова. Свободная Пресса
  9. Wii Remote + wheelchair: Digital Wheel Art. - Emily McManus. TED Blog
  10. Jan Swafford. Beethoven: Anguish and Triumph. - 2015. London: Faber. pp. 223–24. ISBN 978-0-571-31255-9
  11. В Германии популярна рок-группа «Station 17», в которой играют только инвалиды - Фактрум.
  12. 5 Amazing Bands Who Look Beyond Their Disabilities
  13. «Старые песни о главном» на языке жестов - Глухих.net
  14. История «Театра Простодушных» Արխիվացված 2013-12-08 Wayback Machine - ТеатрПростодушных.РФ. Благотворительный творческий проект Արխիվացված 2016-03-14 Wayback Machine
  15. 15,0 15,1 "Странное" искусство "особых" артистов. Потенциал «Театра Простодушных» для дестигматизации людей с синдромом Дауна(չաշխատող հղում) - Высшая школа экономики
  16. 16,0 16,1 16,2 Лопес Родригес. ТВОРЧЕСТВО, ИСКУССТВО И ИНВАЛИДНОСТЬ ФЕСТИВАЛИ И ТЕАТРЫ В ИСПАНИИ И В СТРАНАХ ЛАТИНСКОЙ АМЕРИКИ Արխիվացված 2013-09-16 Wayback Machine- Московский городской психолого-педагогический университет, 2011
  17. 17,0 17,1 17,2 17,3 Протеатр. Особые театры России. Сборник-реестр. Выпуск 4 - 2010
  18. Концепция - ПроТеатр.
  19. Shoshannah Stern — Ready for Prime Time - Ability Magazine.
  20. Christopher Reeve at the Oscars®
  21. Шатский А.И. Инклюзивное образование в сфере искусства - Медиаактивность вузов РФ. 25.03.2011
  22. Развитие детей-инвалидов средствами искусства Արխիվացված 2018-11-27 Wayback Machine - Инклюзия. Проект Центра "Взаимодействие"
  23. Энергичные люди: «Инвалиды в искусстве» - Neinvalid.ru
  24. 24,0 24,1 Allan Sutherland: What is Disability Arts? Արխիվացված 2016-03-09 Wayback Machine - Disability Arts Online. 1 July 2005
  25. Klip Řiditel autobusu od skupiny The Tap Tap křísí tradici české umělecké demonstrace - Britské Listy
  26. The Tap Tap. Xindl X, Dyk a Bárta v rolích autobusáků - Týden, 04.05.2011
  27. Quality is crucial for disability arts: poor work fails artists and audiences - lyn Gardner. The Guardian. 24.04.2015