Հանց Քրիստիան Շտրախե

ավստրիացի քաղաքական գործիչ

Հանց Քրիստիան Շտրախե (գերմ.՝ Heinz-Christian Strache, հունիսի 12, 1969(1969-06-12)[1][2][3], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի քաղաքական գործիչ, Ավստրիայի աջ պոպուլիստական Ազատություն կուսակցության (FPÖ) առաջնորդ (2005 թվականից)։

Հանց Քրիստիան Շտրախե
գերմ.՝ Heinz-Christian Strache
Հանց Քրիստիան Շտրախեն 2013 թվականին
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ազատություն կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 12, 1969(1969-06-12)[1][2][3] (54 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա[1]
Քաղաքացիություն  Ավստրիա
Ամուսին Դանիելա Պլաչուտա (1999-2006 թթ.)
Ֆիլիպա Բեք (2016 թ.)
Զավակներ 2
 
Կայք՝ hcstrache.at
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ սպայական խաչ

Կենսագրություն խմբագրել

Հանց Քրիստիան Շտրախեն ծնվել և մեծացել է Վիեննայում։ Պատանի տարիքում հանդիսացել է Vandalia ոչ ֆորմալ աջ ծայրահեղական կազմակերպության անդամ[4]։ Շտրախեն մասնագիտությամբ ատամնատեխնիկ է (մասնավոր գործունեությունը թողել է 2000 թվականին[5]), իսկ 1991 թվականից գործունեություն է իրականացնում քաղաքական ոլորտում։ 1991-1996 թվականներին եղել է Վիեննա քաղաքի Լանդշտրասե շրջանի շրջանային ժողովի անդամ, 1996-2006 թվականներին՝ Վիեննայի քաղաքային խորհրդի պատգամավոր[5]։ 1993 թվականին ղեկավարել է Ավստրիայի Ազատություն կուսակցության՝ Լանդշտրասե քաղաքային շրջանի շրջանային մասնաճյուղի ղեկավար, 2004 թվականին՝ Ավստրիայի Ազատություն կուսակցության՝ Վիեննայի մասնաճյուղի ղեկավար[5]։ 2004-2005 թվականներին Շտրախեն եղել է Ավստրիայի Ազատություն կուսակցության ղեկավարի օգնականը[5]։ Հենց այդ ժամանակաշրջանում է կուսակցությունը հասել պատկության մեջ իր բարձունքին՝ Ավստրիայի 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին ստանալով ընտրողների ձայների 27 %-ը և որոշ ժամականով մտնելով իշխող կոալիցիայի կազմի մեջ։ Այդ ժամանակ Շտրախեն համարվում էր Ավստրիայի Ազատություն կուսակցության երկարամյա առաջնորդ և գաղափարախոս Յորգ Հայդերի աշակերտը։ Հենց Հայդերի ղեկավարությամբ մեծ հաջողությունների հասավ Ազատություն կուսակցությունը։ Այնուամենայնիվ, Յորգ Հայդերի կողմից մեկ այլ աջ ծայրահեղական Հանուն Ավստրիայի դաշինք կուսակցության հիմնումից հետո Շտրախեն չհետևեց իր նախկին առաջնորդին, այլ Ավստրիայի Ազատություն կուսակցություն ղեկավարի ընտրությանը առաջադրեց իր թեկնածությունը և ընտրվեց որպես առաջնորդ[5]։ Հայդերի հեռանալուց հետո և մինչև նրա մահը Շտրախեն և Յորգը վատ հարաբերությունների մեջ էին։ Այդ հանգամանքը Շտրախեն բացատրել է Յորգի գործունեության «ստվերային դրվագներ»ով[4][6][7]։ Որպես իր առաջիկա հիմնական նպատակ Շտրախեն համարում է Ավստրիայի Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելը[4]։

Շփումները աջ ծայրահեղականների հետ մինչև քաղաքական գործունեության սկսելը խմբագրել

15 տարեկան հասակում Շտրախեն անդամագրվում է պանգերմանական "Pennale Burschenschaft Vandalia Wien" ուսանողական խմբակին։ Այնտեղ նա ծանոթացել է մի քանի աջ ծայրահեղականների հետ, այդ թվում՝ նաև հայտնի նեոնացիստ և Հոլոքոստի մերժող Գոտֆրիդ Կյուսելի հետ։ Յոթ տարիների ընթացքում Շտրախեն հարաբերությունների մեջ էր ռազմական հանցագործ և հարավտիրոլյան անջատողական Նորբերտ Բուրգերի դստեր հետ։ Բուրգերի միջոցով Շտրախեն ծանոթացել է նաև այլ աջ ծայրահեղական գործիչների հետ։

1985-1986 թվականներին Շտրախեն մասնակցել է «ազգային վրանային ճամբարին», որը կազմակերպվել էր ուսանողական կազմակերպությունների միությունների կողմից Կարինթիայում, ինչպես նաև մի քանի ավստրիացի նեոնացիստների հետ միասին (Անդրեաս Տիերի, Յուրգեն Հատցենբիխլեր)՝ ռազմասպորտային վարժանքներին, որի մասնակիցները հագնում էին զինվորական համազգեստ և զինված էին ռետինե դուբինկաներով, ինչպես նաև, հավանաբար նաև հրազենով։ Շտրախեի մասնակցությունը նշված միջոցառումներին և նեոնացիստների հետ կապերը հաստատվեցին 2007 թվականին հրապարակված լուսանկարներով և ականատեսների վկայություններով։ Շտրախեն չի հերքել իր մասնակցությունը այդ միջոցառուկմներին, սակայն ներկայացրել է դրանք որպես անվտանգ պենտբոլի խաղ սթրեսին ազատվելու համար։

1989 թվականի դեկտեմբերի 31-ին Շտրախեն Ֆուլդայի մոտ մասնակցել է գերմանական երիտասարդական նեոնացիստական Wiking-Jugend կազմակերպության հանդիպմանը։ Ավելի ուշ Շտրախեն պնդում էր, որ այդ հանդիպման նպատակը հումանիտար փաթեթների տեղափոխումն էր դեպի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ Նա նաև պնդում էր, որ երբեք չի եղել Wiking-Jugend կազմակերպության անդամ և այդ օրվանից որևէ կապ այլևս չի ունեցել այդ կազմակերպության հետ։

1990 թվականին Շտրախեն այցելել է Nein zur Ausländerflut (Ո՛չ այազգիների հոսքին) խմբի նախընտրական միջոցառմանը։ Խմբի ղեկավարն էր աջ ծայրահեղական հրապարակախոս Հորսթ Ռոզենկրանցը։ Խմբի ցուցակում էին ընդգրկված հայտնի լրագրող-ռևիզիոնիստ և Հոլոքոստի հերքող Գերդ Հոնսիկը, ով իր հերթին տպագրվում էր աջ ծայրահեղական պարբերականում Gerhon Endsik ծածկանվամբ։

1990 թվականին Շտրախեն մասնակցել է նաև գերմանական աջ ծայրահեղական DVU կուսակցության միջոցառումանը։ Այդ միջոցառման ժամանակ գերմանական ոստիկանությունը Շտրախեից առգրավել է գազային ատրճանակ։ 2007 թվականին Շտրախեն այդ իրադարձությունը բացատրել է հետևյալ կերպ՝ ասելով, որ «վերցրել է ինքնապաշտպանության համար»։

1991 թվականին սկսած քաղաքական գործունեության սկզբում Շտրախեն հեռանում է նեոնացիստական և աջ ծայրահեղական շփումներից։

Գաղափարներ խմբագրել

Շտրախեն հանդես է գալիս նախ և առաջ որպես փախստականների դեպի Ավստրիա ներհոսքի դեմ և արդեն ժամանած փախստականների և նրանց ինտեգրման քաղաքականության վերանայման օգտին։ Նա կարծումն է, որ աշխատելու պատրստակամ և ինտեգրվող փախստականներին պետք է տալ առավելություններ։ Նա դեմ է, որպեսզի չինտեգրվողները օգտվեն ավստրիական զարգացած սոցիալական ապահովության համակարգից՝ չաշխատելով որևէ տեղ[7]։ Բացի այդ Շտրախեն պահանջում է հավասար իրավունքներ տալ մուսուլման կանանց և ստեղծել Ռուս Ուղղափառ եկեղեցու սեփական պատրիարքությունը Ավստրիայում՝ համարելով, որ այդ քայլը հնարավորույթուն կընձեռնի փախստականների՝ ավստրիական հասարակությանը ինտեգրման մեծ հնարավորություններ[7][8]։

Շտրախեին մեղադրում են նեոնացիզմին հավատարմության մեջ, ինչպես նաև հակասեմականությանը և Հոլոքոստի ժխտմանը[6]։ Վիեննայի հրեական համայնքի ներկայացուցչի կարծիքով «Շտրախեն Հայդերից ավելի վտանգավոր է», քանի որ «փառաբանում է նացիստական գաղափարները»[9]։ Ավստրիայի հրեական համայնքի ներկայացուցիչները Շտրախեին նաև մեղադրում են այն բանում, որ «կուսակցության բարձր պաշտոնների է նշանակում նեոնացիստական գաղափարներ կրողների»[9]։

Շտրախեն հերքում է իր հասցեին ուղղված այդ մեղադրանքները[10], ինչպես նաև պնդում է, որ իր և իր կուսակցությունը լավ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ[7]։ Ներկա դրությամբ ավստրիացի նեոնացիստների հետ կապեր ունենալը Շտրախեն հերքում է և հայտնում, որ երիտասարդ տարիքում նրանց հետ ունեցած հարաբերությունները դադարեցրել է[4][10]։

Հայտնի է, որ Շտրախեն երիտասարդների շրջանում իրականացրել է ակտիվ նախընտրական քարոզարշավ գիշերային ակումբներում և դիսկոտեկներում՝ տարածելով իր կատարմամբ երաժշտության սկավառակներ[10]։

Մասնակցությունը ընտրություններին խմբագրել

 
Հանց Քրիստիան Շտրախեն Ավստրիայի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական բանավեճի ժամանակ

Շտրախեն, լինելով Ավստրիայի ազատություն կուսակցության ղեկավարը, Ավստրիայի խորհրդարանական, ինչպես նաև Վիեննայի քաղաքային և հողային ժողովների ընտրությունների ժամանակ մի քանի անգամ գլխավորել է կուսակցական ցուցակը։ Կուսակցության հաղթանակի դեպքում նա կարող էր հավակնել Ավստրիայի կանցլերի կամ Վիեննայի քաղաքագլխի (բուրգոմիստերի) պաշտոններին։

Վիեննայի քաղաքային և հողային ժողովի 2010 թվականի ընտրություններին Ավստրիայի ազատություն կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 25.8%-ը (SPÖ՝ 44.3%, ÖVP՝ 14.0%, կանաչները՝ 12.6%: Կոալիցիա կազմեցին SPÖ-ն և կանաչները)։

Ազգային ժողովի 2013 թվականի ընտրություններում Ավստրիայի ազատություն կուսակցությունը ստացավ ընտրողների ձայների 20.5%-ը (SPÖ՝ 26.8%, ÖVP՝ 24.0%, կանաչներ՝ 12.4%: Կոալիցիա կազմեցին SPÖ-ն և ÖVP-ը)։

Վիեննայի քաղաքային և հողային ժողովի 2015 թվականի ընտրություններին Ավստրիայի ազատություն կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 30.8%-ը (SPÖ՝ 39.6%, կանաչներ՝ 11.8%, ÖVP՝ 9.2%: Կոալիցիա կազմեցին SPÖ և կանաչները)։

Շտրախեն չմասնակցեց 2016 թվականի Ավստրիայի նախագահական ընտրություններին, քանի որ Ավստրիայի նախագահը իրականացնում է հիմնականում ներկայացուցչական և արարողակարգային գործառույթներ։ Ավստրիայի ազատություն կուսակցության թեկնածու դարձավ Նորբերտ Հոֆերը, ով ընտրությունների երկրորդ փուլում հավաքեց ընտրողների ձայների 46.2%-ը՝ պարտվելով անկախ թեկնածու Ալեքսանդր Վան դեր Բելենին (առաջադրվել է կանաչների կուսակցության աջակցությամբ)։

2017 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցան Ավստրիայի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ։ Շտրախեն գլխավորեց Ավստրիայի ազատություն կուսակցության ցուցակը։ Նրա կուսակցությունը ընտրություններին ստացավ ընտրողների ձայների 26%-ը (5.5% ավել, քան խորհրդարանական նախկին ընտրություններին) և զբաղեցրեց երրորդ տեղը Պահպանողական ժողովրդական կուսակցությունից (31.5%) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (26.9%) հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանց Քրիստիան Շտրախե» հոդվածին։