Հանս Զեդլմայեր (գերմ.՝ Hans Sedlmayr, հունվարի 18, 1896(1896-01-18)[1][2][3][…], Hornstein, Eisenstadt-Umgebung District, Բուրգենլանդ, Ավստրիա - հուլիսի 9, 1984(1984-07-09)[2][3][4][…], Զալցբուրգ, Ավստրիա[5]), ավստրիացի արվեստի ու ճարտարապետության պատմաբան, տեսաբան։

Հանս Զեդլմայեր
գերմ.՝ Hans Sedlmayr
Ծնվել էհունվարի 18, 1896(1896-01-18)[1][2][3][…]
ԾննդավայրHornstein, Eisenstadt-Umgebung District, Բուրգենլանդ, Ավստրիա
Մահացել էհուլիսի 9, 1984(1984-07-09)[2][3][4][…] (88 տարեկան)
Մահվան վայրԶալցբուրգ, Ավստրիա[5]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան և Վիեննայի համալսարան
Մասնագիտությունարվեստագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎիեննայի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Զալցբուրգի համալսարան և Վիեննայի տեխնիկական համալսարան
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа

Գործունեություն խմբագրել

Հանս Զեդլմայրը սովորել է ճարտարապետություն Վիեննայի տեխնիկական համալսարանում և արվեստի պատմություն Վիեննայի համալսարանում։

Նրա դոկտորական դիսերտացիան, որը ղեկավարում է Յուլիոս ֆոն Շլոսերը, նվիրված է Յոհան Բեռնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախին։ Հետագայում նա դիմել է կառուցվածքաբանությանը՝ դառնալով ստրուկտուրալիստական վերլուծության հիմնադիր Ալոիզ Ռիգլի հետևորդը։ 1929թ․ Զեդլմայերը խմբագրեց Ռիգլի էսսեների հավաքածուն, իսկ 1931թ․ հրատարակեց «Արվեստի ճշգրիտ ուսումնասիրության ուղղությամբ» կոչվող էսսեն, որը տարբերակում էր արվեստի ուսումնասիրման երկու մոտեցումներ։ Առաջին, էմպիրիկ մոտեցումը և երկրորդ՝ արվեստի գործի «ներքին կազմակերպումն» ըմբռնելու մոտեցումը։ Զեդլմայերն ասում էր, որ երկու մոտեցումներն էլ անհրաժեշտ էին արվեստի պատմության գիտակարգի համար, սակայն երկրորդն, «ավելի «կարևոր» ու ավելի «արժեքավոր» էր։ Այս ամենն իր արտացոլումն է գտել նրա 1948 թվականին լույս տեսած "Verlust der Mitte" (Արվեստը ճգնաժամի մեջ) աշխատության մեջ։

Զեդլմայրը 1939 թվականին անդամակցում է նացիստական կուսակցությանը։ 1942-ին դառնում է Բավարիայի Գիտությունների ակադեմիայի անդամ։ Նացիստական կուսակցությանը անդամակցության պատճառով, 1945-ին կորցնում է իր ակադեմիական դիրքն ու պաշտոնը։ Սակայն, 1951 թվականին կրկին նշանակվում Մյունխենի համալսարանում։ Այնուհետև, 1965-ին դառնում է Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր։

Արվեստը ճգնաժամի մեջ խմբագրել

«Արվեստը ճգնաժամի մեջ» գիրքը հրատարակվեց Գերմանիայում 1948թ․-ին հետևյալ վերնագրով՝ «Կենտրոնի կորուստը․ 19-րդ և 20-րդ դարերի գեղարվեստը որպես Ժամանակների ախտանիշ և խորհրդանիշ» [թարգմ.՝ Մ.Խ.-ի] ( Verlust der Mitte: Die bildende Kunst des 19. und 20. Jahrhunderts als Symptom und Symbol der Zeit)։ Գերմաներեն վերնագիրն ավելի հաջող է կամ, համենայն դեպս, գրքի իրական թեմայի ավելի ճշգրիտ ուղեցույց է, քան «Արվեստը ճգնաժամի մեջ» անվանումը։ Զեդմլայերն, անկասկած, հավատում էր, որ ժամանակակից արվեստը ճգնաժամի մեջ է։ Սակայն, նրա կարծիքով, գեղարվեստական ճգնաժամը միայն շատ ավելի խորը մշակութային և կրոնական տարանջատման գործակից կամ դրսևորում էր։ Ինչ-որ իմաստով, «Կենտրոնի կորուստը» բոլորովին էլ առաջադրանք չի հանդիսանում արվեստի պատմության մեջ։ Այն օգտագործում է արվեստը ոչ թե գեղագիտական եզրակացություններ անելու, այլ բարոյական ախտորոշում տալու համար։ Գրքի բնաբանում Ուիլյամ Բաթլեր Եյթսի «Երկրորդ Գալուստը» բանաստեղծությունը նախանշում է գրքի առանցքային տրամադրությունը․ «Ամենը քանդվում է, կենտրոնը չի կարող դիմանալ․․»[6]։

Զեդլմայերի նպատակն էր «մեկնաբանել», «արվեստի լեզվով» արդի դարաշրջանի նյարդային տենդի գծապատկերը տալ։ Բայց նա իր գրքում արվեստը համարում է ոչ թե գեղագիտական իրականություն, այլ հոգևոր ձգտման արտահոսք։ Սա դարձնում է այս գիրքը դժվար դասակարգելի։ Դա իրականում արվեստի քննադատություն չէ՝ չնայած այն հաճախ դատողություններ է անում ստեղծագործությունների մասին։ Այն ոչ էլ արվեստի պատմություն է՝ չնայած ազատորեն մերձենում է այդ գիտակարգին։

Արվեստն ունի լեգիտիմության սեփական գեղագիտական կանոնները, սակայն այդ կանոններն ինքնին անօգուտ են, կարծում էր Զեդլմայերը, քանի դեռ հիմնավորված չեն արվեստից դուրս գտնվող չափորոշիչներով։

Հրատարակություններ խմբագրել

  • Die Architektur Borrominis. Berlin, 1930.
  • Verlust der Mitte. Salzburg, 1948.
  • Die Entstehung der Kathedrale. Zürich, 1950.
  • Die Revolution der modernen Kunst. Hamburg, 1955.
  • Johan Bernhard Fischer von Erlach. Wien, 1956.
  • Kunst und Wahrheit. Zur Theorie und Methode der Kunstgeschichte. Hamburg, 1958.
  • Der Tod des Lichtes. Übergängene Perspektiven zur modernen Kunst. Salzburg, 1964.
  • Epochen und Werke. Gesammelte Schriften zur Kunstgeschichte. Wien — München, 1959—1983. Bd. 1 — 3.

Ծանոթագրություններ խմբագրել