Յոհանես Հանս Դանիել Ենսեն (գերմ.՝ Johannes Hans Daniel Jensen, հունիսի 25, 1907(1907-06-25)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 11, 1973(1973-02-11)[1][2][3][…], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆիզիկոս։ Սովորել է Ֆրայբուրգի, այնուհետև՝ Համբուրգի համալսարաններում։ 1941—1949 թվականներին՝ Հանովերի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի պրոֆեսոր։ 1949 թվականից՝ Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային միջուկների տեսությանը։ Հիմնավորել է միջուկների մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես, մեծ կայունություն ունեցող «մոգական» միջուկների գոյությունը։ Ենսենը աշխատակիցների հետ մշակել է (Մ․ Գյոպերա-Մայերից անկախ) միջուկի թաղանթային մոդելը։

Հանս Ենսեն
գերմ.՝ Hans Jensen
Ծնվել էհունիսի 25, 1907(1907-06-25)[1][2][3][…]
Համբուրգ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էփետրվարի 11, 1973(1973-02-11)[1][2][3][…] (65 տարեկան)
Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և  Գերմանական ռայխ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան և Հանովերի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[5]
ԱնդամակցությունԼեոպոլդինա[6] և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀամբուրգի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան[7]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5]
Գիտական ղեկավարՎիլհելմ Լենց
Եղել է գիտական ղեկավարBerthold Stech?[7], Gustav Kramer?[7], Jörg Eichler?[7], Hans-Arwed Weidenmüller?[7] և H. Dieter Zeh?[8]
Պարգևներ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Hans Daniel Jensen Վիքիպահեստում

Արժանացել է նոբելյան մրցանակի (1963

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ենսեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 518