Հաննա Լյուքս Դևիս
Հաննա Լյուքս Դևիս (անգլ.՝ Hannah Lux Davis, մայիսի 17, 1986[1], Բելվյու, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ)[2], ամերիկացի կլիպմեյքեր, ով հայտնի է դարձել աշխատելով այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Արիանա Գրանդեն, Նիքի Մինաժը, Մայլի Սայրուսը, Հեյլի Ստեյնֆիլդը, Fifth Harmony և Little Mix խմբերը, Դեմի Լովատոն, Ջեսսի Ջեյը, Թինաշեն և Լիլ Ուեյնը։
Հաննա Լյուքս Դևիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1986[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Բելվյու, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Newport High School? և Նյու Յորքի կինոակադեմիա |
Մասնագիտություն | ռեժիսոր և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | hannahluxdavis.com |
Վաղ կյանք Խմբագրել
Դևիսը ծնվել է 1986 թվականի մայիսի 17-ին ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքում։ 18 տարեկան հասակում Հաննան լքում է հայրենի Վաշինգտոնը և ընդունվում է Նյու Յորքյան կինո ակադեմիա։
Կարիերա Խմբագրել
Կինո ակադեմիայից հետո, ընդամենը մեկ տարի անց, երիտասարդ Դևիսը ընդունվում է Լոս Անջելեսիկինո դպրոց։ Իր նախագծերի համար նա տեսահոլովակներ էր պատրաստում և որոշում է կարիերան երաժշտական տեսահոլովակների արդյունաբերությունում շարունակել։ 2006 թվականին Դևիսը ավարտում է Լոս Անջելեսի կինո դպրոցը և ամբողջովին ընկղմվում է կլիպմեյքերի կարիերայի մեջ։
Որոշ ժամանակ նա աշխատել է որպես դիմահարդար, իսկ «Cinema Makeup School» (դիմահարդարման հիմունքները սովորելու մասնավոր դպրոց) հաճախելուց հետո աշխատում է երաժշտական տեսահոլովակների, գովազդային հոլովակների և գեղարվեստական ֆիլմերի վրա[3]։
Մրցանակներ և անվանակարգեր Խմբագրել
Տարեթիվ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
2013 | MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն՝ լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | «Love Me»՝ Լիլ Ուեյն (Դրեյքի և Future-ի հետ համատեղ) | Հաղթանակ | [4] |
2014 | MTV Video Music Award for Artist to Watch | «Miss Movin' On»՝ Fifth Harmony | Հաղթանակ | |
2015 | MTV Video Music Award՝ լավագույն համագործակցություն | «Bang Bang» Ջեսսի Ջեյ, Արիանա Գրանդե և Նիքի Մինաժ | Առաջադրված | [5] |
«Love Me Harder»՝ Արիանա Գրանդե և The Weeknd | Առաջադրված | |||
2016 | MTV Video Music Award՝ լավագույն կանացի տեսահոլովակ | «Into You»՝ Արիանա Գրանդե | Առաջադրված | [6] |
MTV Video Music Award՝ լավագույն փոփ տեսահոլովակ | Առաջադրված | |||
MTV Video Music Award՝ լավագույն մոնտաժ | Առաջադրված | |||
MTV Video Music Award՝ լավագույն կինեմատոգրաֆիա | Առաջադրված | |||
2017 | iHeartRadio Music Award՝ լավագույն երաժշտական տեսահոլովակ | «Side to Side»՝ Արիանա Գրանդե (Նիքի Մինաժի հետ համատեղ) | Առաջադրված | [7] |
MTV Video Music Award՝ լավագույն կինեմատոգրաֆիա | Առաջադրված | [8] | ||
2019 | MTV Video Music Award՝ լավագույն ռեժիսուրա | «Thank U, Next»՝ Արիանա Գրանդե | Առաջադրված | [9] |
MTV Video Music Award՝ լավագույն մոնտաժ | «7 Rings»՝ Արիանա Գրանդե | Առաջադրված | ||
Country Music Association Award՝ տարվա լավագույն տեսահոլովակ | «Rainbow»՝ Քեյսի Մասգրեյվս | Հաղթանակ |
Ֆիլմագրություն Խմբագրել
Ֆիլմ Խմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր | Դիստրիբյուտոր |
---|---|---|---|
2017 | Demi Lovato: Simply Complicated | Ռեժիսոր | ՅուԹյուբ |
2019 | Alex Morgan: The Equalizer | Ռեժիսոր | ESPN+ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Hannah Lux Davis»։ IMDb։ Վերցված է 2019-11-18
- ↑ Wisel Carlye (2015-02-25)։ «Meet Hannah Lux Davis, the 28-Year-Old Director Ruling the Music Video World»։ Racked (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Awards»։ London Alley (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2019-11-18
- ↑ Lindner Emilee։ «2015 VMA Nominations: Get The Full List Now»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ Wagmeister Elizabeth, Wagmeister Elizabeth (2016-07-26)։ «Beyonce Rules MTV Video Music Awards Nominations»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «2017 iHeartRadio Music Awards: Complete List of Nominations»։ E! Online (en-US)։ Wed Jan 04 06:00:00 PST 2017։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Kendrick Lamar is leader of MTV VMAs with 8 nominations»։ AP NEWS։ 2017-07-25։ Վերցված է 2019-11-18
- ↑ Roth Madeline։ «Ariana, Taylor, Billie, And Lil Nas X Lead Your 2019 VMA Nominations»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք
- Հաննա Լյուքս Դևիս (անգլ.) Internet Movie Database կայքում