Հաննա Բեատա Գրոնկևիչ Վալց (լեհ.՝ Hanna Beata Gronkiewicz-Waltz, նոյեմբերի 4, 1952(1952-11-04)[3], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քաղաքական գործիչ և իրավաբան։ Լեհաստանի Ազգային բանկի նախագահ (1992—2000)։ 2006 թվականից մինչև 2018 թվականը եղել է Վարշավայի քաղաքապետ։

Հաննա Գրոնկևիչ Վալց
լեհ.՝ Hanna Gronkiewicz-Waltz
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական հարթակ
Կրթություն՝ Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ և XLIV Liceum Ogólnokształcące im. Stefana Banacha w Warszawie?
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1], scientific professorship degree?[2] (նոյեմբերի 12, 2013) և հաբիլիտացիա[2] (հունվարի 1, 1993)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և բանկիր
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 4, 1952(1952-11-04)[3] (71 տարեկան)
Ծննդավայր Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն  Լեհաստան
Ի ծնե անուն լեհ.՝ Hanna Beata Gronkiewicz
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

 
2007 թվական

Կրթություն և դասախոսական գործունեություն խմբագրել

Ավարտել է Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչակազմի ֆակուլտետը (1975), իրավաբանական գիտությունների դոկտոր, բանկային իրավունքի մասնագետ։

1981 թվականից աշխատել է Վարշավայի համալսարանի իրավաբանական և վարչական գիտությունների ինստիտուտում։ 1990 թվականից՝ Վարշավայի կաթոլիկ աստվածաբանության ակադեմիայի կանոնական իրավունքի ֆակուլտետի դոցենտ։ 1989-1992 թվականներին եղել է խորհրդարանի հասարակական իրավունքի հարցերով փորձագետ։ 1991 թվականին ընդգրկվել է բանկային իրավունքի կոդիֆիկացման հանձնաժողովի կազմում։ Իրավական հարցերով գիտական աշխատանքների հեղինակ է։

1980 թվականին եղել է Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչակազմի ֆակուլտետում Համապոլի «Սոլիդարնոստ» պրոֆմիավորման կազմակերպության հիմնադիրների թվում, 1989-1992 թվականներին ղեկավարել է այդ կազմակերպությունը։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1992 թվականի մարտի 5-ից մինչև 2001 թվականի հունվարի 10-ը՝ Լեհաստանի Ազգային բանկի նախագահ։ Ամերիկյան Global Finance ամսագիրը չորս անգամ նրան ճանաչել է Եվրոպայի Կենտրոնական բանկի լավագույն նախագահ։ ԶԼՄ-ներում նրան անվանում էին «լեհական ֆինանսների երկաթե լեդի»։

1995 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել է ընտրողների 2,76 %-ի աջակցությունը։ Աջակցում է մի քանի աջ կազմակերպությունների և մի մասը կաթոլիկ հասարակության։ Իր քաղաքական իդեալը համարում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։ Հանդես է եկել ի պաշտպանություն ընտանիքի, ազատության, մասնավոր սեփականության։ Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, որը հաղթել էր այդ ընտրություններում, 2006 թվականին հայտարարել էր, որ նա «բացառապես իրավասու մարդ է, աշխատունակ և միաժամանակ ողջախոհ»։

2001-2004 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ։ 2005 թվականին ընտրվել է լեհական Սեյմի պատգամավոր «Քաղաքացիական պլատֆորմ» Լիբերալ կուսակցությունից։

2006 թվականի նոյեմբերի 26-ին, պահպանողական ազգայնական կոալիցիայի ներկայացուցիչ Կազիմեժ Մարցինկևիչի դեմ բացառապես համառ պայքարում հաղթել է Վարշավայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում (ձայների 53,18 %)։ 2010 թվականի նոյեմբերին վերընտրվել է Վարշավայի նախագահ՝ առաջին փուլում հավաքելով ձայների 53,67 %-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Գրոնկևիչ Վալց» հոդվածին։