Հանկա Բիելիցկա (լեհ.՝ Hanka Bielicka, 9 նոյեմբերի, 1915, Կոնովկա, Պոլտավայի նահանգ - 9 մարտի, 2006, Վարշավա, Լեհաստան), թատրոնի, կինոյի ու կաբարեի լեհ դերասանուհի։

Հանկա Բիելիցկա
լեհ.՝ Hanka Bielicka
Ծնվել էնոյեմբերի 9, 1915(1915-11-09)[1][2][3]
ԾննդավայրԿոնոնովկա, Lubenskiy Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 2006(2006-03-09)[1][2][3] (90 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան[4]
ԿրթությունՎարշավայի համալսարան
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կաբարե արտիստ և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Եժի Դուշինսկի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն Խմբագրել

Հանկա Բիելիցկան ծնվել է 1915 թվականի նոյեմբերի 9-ին Պոլտավայի մոտ գտնվող Կոնովկա գյուղում։ Դերասանական կրթություն է ստացել Վարշավայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում, որն ավարտել է 1939 թվականին։ Կինոյում առաջին դերը կատարել է 1946 թվականին։ Որպես դերասանուհի աշխատել է տերբեր քաղաքների թատրոններում (Վիլնյուս, Բելոստոկ, Լոձ, Վարշավա)։ Մահացել է 2006 թվականի մարտի 9-ին Վարշավայում։ Թաղված է Վարշավայի Հին Պովոնզկի (լեհ.՝ Cmentarz Powązkowski, Stare Powązki) գերեզմանատանը։

Հանկա Բիելիցկայի ամուսինն է եղել դերասան Եժի Դուշինսկին։

Ընտրյալ ֆիլմագրություն Խմբագրել

  • 1946 - Երկու ժամ / Dwie godziny - Մարթայի հարևանուհին
  • 1946 - Արգելված երգեր/ Zakazane piosenki - փողոցում երգող
  • 1947 - Լուսավոր դաշտեր / Jasne Łany - Կլեհնա
  • 1950 - Երկու բրիգադներ / Dwie brygady - Սարնեցկայա/ Կարգանովա
  • 1952 - Առաջին օրեր / Pierwsze dni - Պլևինա
  • 1953 - Գործ, որ պետք է կարգավորել / Sprawa do załatwienia - գնացքի ուղևոր, առևտրական
  • 1953 - Բջջանյութ / Celuloza - Շամոտուլսկայա
  • 1954 - Ավտոբուսը մեկնում է 6.20 / Autobus odjeżdża 6։20 - Լյուցինա, բանվորական հանրակացարանի տնօրեն
  • 1955 - Իրենա, տուն արի / Irena do domu - Կվյատկովսկայա
  • 1958 - Զանգահարեք իմ կնոջը / Co řekne žena? (Չեխոսլովակիա / Լեհաստան) - Էլժբետա Ռիբինսկայա, Իրենայի տնօրենը
  • 1959 - Արճարան «Մինոգա» / Cafe pod Minogą - Ապոլոնիա Կարոլյուխ
  • 1962 - Գանգստերներ և բարերարներ / Gangsterzy i filantropi - Կովալսկու կինը
  • 1966 - Դժոխք և երկինք / Piekło i niebo - Ֆրանտիշեկի երկրորդ կինը
  • 1966 - Հաշվարկով ամուսնություն / Małżeństwo z rozsądku - Իոաննայի մայրը
  • 1966 - Տնային պատերազմ / Wojna domowa - Դյուբչինսկայա / Կովալսկայա, մասաժ անող (10-րդ ու 15-րդ սերիաներում)
  • 1967 - Մարեկ Պեգուսի անհավատալի արկածները / Niewiarygodne przygody Marka Piegusa - Պայկերտի մայրը (միայն 5-րդ սերիայում)
  • 1969 - Պան Վոլոդիևսկի / Pan Wołodyjowski - Մակովեցկայա

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
  3. 3,0 3,1 e-teatr.pl (польск.) — 2004.
  4. Deutsche Nationalbibliothek Record #123148049 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ Խմբագրել