Աշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)
(Վերահղված է Աշխարհ (Մեծ Հայք)ից)
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշխարհ, նաև երբեմն նահանգ, Մեծ Հայքի ամենախոշոր վարչական միավորը։ Մոտավորապես համապատասխանում է հռոմեական պրովինցիայի։ Ընդհանուր կար 15 աշխարհ՝
- Բարձր Հայք
- Ծոփք
- Աղձնիք
- Տուրուբերան
- Մոկք
- Կորճայք
- Պարսկահայք
- Վասպուրական
- Սյունիք
- Արցախ
- Ուտիք
- Փայտակարան
- Տայք
- Գուգարք
- Այրարատ
Ամենամեծ աշխարհը Վասպուրականն էր, ամենափոքրը՝ Մոկքը։ Աշխարհները բաժանվում էին գավառների. յուրաքանչյուր աշխարհ միջինում կազմված էր 7-10 գավառներից, ընդհանուր գավառների թիվը կազմում էր 191,որից 37-ը՝ Վասպուրականում, 20-ը՝ Այրարատում։ Նահանգներից ամենախոշոր և ամենանշանավորը Այրարատն է։