Հայ մշակույթը 19-րդ դարում

Հայ մշակույթը[1]19-րդ դարում մեծ զարգացում է ապրել։ 19-րդ դարում հայ ժողովրդի մշակութային հիմնական օջախները գտնվում էին Հայաստանի սահմաններից դուրս՝ Բաքվում,Թիֆլիսում, Մոսկվայում,Պետերբուրգում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Արևմտյան Հայաստանի և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում, հատկապես Կոստանդնուպոլսում, Վենետիկում, Կալկաթայում, Մադրասում, որտեղ կային հայկական ուսումնական հաստատություններ, հրատարակվում էին թերթեր ու հանդեսներ,ստեղծվում ընկերություններ, որոնք նշանակալի դեր են խաղացել գրականության, արվեստի գիտության ու լուսավորության զարգացման բնագավառում։

Հայկական կրթօջախներ խմբագրել

Հայ ժողովրդի լուսավորության գործը առաջ մղելու համար կարևոր էր դպրոցական-լուսավորական գործի ծավալումը։ 1810 թվականին Աստրախանում[2] բացվել էր Աղաբաբյան դպրոցը, իսկ 1815 թվականին՝ Մոսկվայում Լազարյան ճեմարանը[3],որն անգնահատելի դեր էր խաղացել հայ լուսավորության ու գիտության զարգացման, հայ ռուսական բարեկամական կապերի ամրապմդման գործում։ 1821 թ.Կալկաթայում հիմք էր դրվել Մարդասիրական ճեմարանին, իսկ 1824 թվականին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցին։ Ներսիսյան դպրոցը կովկասահայ երիտասարդության բազմաթիվ սերունդների կարևոր կրթական օջախն էր դարձել։ Հայկական դպրոցներ էին բացվել նաև Վենետիկում, Փարիզում Կ. Պոլիսում, Վանում, Կարինում։ Բացվել էին նոր ուսումնական հաստատություններ՝ Էջմիծնի Գևորգյան ճեմարանը (1874թ.), Վանի վարժարանը(1878թ.), Երևանի ուսուցչական սեմինարիան և գիմնազիան(1881թ.), ինչպես նաև Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, Կարինի սանասարյան վարժարանը։ 1890 թվականին Երևանի նահանգում գործում էր 147 ուսումնական հաստատություն՝ 10280 աշակերտով, իսկ արտասահմանյան երկրներում հայկական բազմաթիվ նոր դպրոցներ են բացվել։

Պարբերական Մամուլ խմբագրել

Հայ ժողովրդի մշակույթի զարգացման գործում կարևոր դեր է խաղացել պարբերական մամուլը, որի մեծ մասը հրատարակվել է Հայաստանից դուրս[4]։ Դրանցից կարելի է նշել Վենետիկում հրատառակվող «Տարեգրությունը» (1799-1803թթ.), «Եղանակ բյուզանդյանը» (1803-1820թթ.), «Բազմավեպը» (1843-ից մինչև այժմ), Կալկաթայի «Ազգասերը» (1845-1848թթ.) և «Ազգասեր արարատյանը » (1848-1851թթ.), Կ. Պոլսի «Լրագիրը» (1832-1849թթ.), «Հյաստանը» (1846-1852թթ.), Զմյուռնիայի «Արշալույս արարատյանը» (1849-1887թթ.) և այլն։ «Հյուսիսափայլը», «Արևելյան մամուլը», «Փորձը», «Մեղուն», «Ծաղիկը», «Մշակը», «Մասիսը», «Մուրճը» կարևոր դեր են խղացել հայ ժողովրդի մշակույթի տարածման, ազգային-ազատագրական պայքարի, վերելքի գործում։ 1809 թվականին Պետերբուրգում ռուսերեն հրատարակվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»[5],իսկ 1821 թվականին լույս է տեսել նաև Դ. Մելիքովի ռուս-հայ-վրացերեն բառարանը։

Պատմագիտություն, փիլիսոփայություն,և տնտեսագիտություն խմբագրել

19-րդ դարի 30-40-ական թվականներին Խ. Աբովյանի ջանքերով վերջնական ձևավորում է ստացել արևելահայ նոր գրականությունը։ Այդ ուղղությամբ զգալի աշխատանք են կատարել նաև Հ. Ալամդարյանն ու Մ. Թաղիադյանը։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը նոր դարագլուխ է բացել հայ գրականության և պատմության մեջ։ Դարի երկրորդ կեսին բուռն զարգացում է ունեցել նաև հայ գեղարվեստական գրականությունը՝ իր բոլոր ժանրերով հանդերձ։ Մ. Նալբանդյանը հիմք է դրել հեղափոխական-դեմոկրատական պոեզիային։ Դեմոկրատական ազատաշունչ պոեզիայի փայլուն դեմքերից էր Սմբատ Շահազիզը, Մ. Պեշիկթաշլյանն ու Ռ. Պատկանյանը, իսկ լիրիկայի մեծ վարպետներ էին Հ. Հովհաննիսյանն ու Պ. Դուրյանը։ Հայ վիպագրության ամենատաղանդավոր ներկայացուցիչը Րաֆֆին էր, որն իր վեպերում մերկացնելով թուրքական բռնապետությունը։ Այդ շրջանում գրական ասպարեզ էին իջել նաև Ալ. Շիրվանզադեն ու Նար-Դոսը։ Հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիրն ու ամենաականավոր ներկայացուցիչը Գ. Սունդուկյանն էր, որի «Պեպոն» սոցիալական պայքարի գեղարվեստական արտացոլման փայլուն օրինակ էր։ Հայ գրականության բացառիկ դեմքերից էր մեծ երգիծաբան Հ. Պարոնյանը։ Հայ ժողովուրդը արվեստի բնագավառում ևս մեծ նվաճումների էր հասել։ Հատկապես մեծ էր դիմանկարիչ Հ. Հովնաթանյանի դերը, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, որը նկարել էր «Արարատ լեռան հովիտը», «Սևանա լիճը», «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվականին» և ուրիշ գործեր[6]։ Երաժշտության բնագավառում դարի երկրորդ կեսին հանդես են եկել այնպիսի ականավոր դեմքեր, ինչպիսիք էին Տ. Չուխաջյանը, Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը։ 1827 թվականին Երևանում Ա. Գրիբոյեդովի ներկայությամբ բեմադրվել է նրա «Խելքից պատուհաս» պիեսը,որը 1832 թվականին հայ,վրացի և ռուս թատերասերների ջանքերով մեծ հաջողությամբ բեմադրվել է նաև Թիֆլիսում։ Դարերի խորքից եկող հայ մշակույթը 19-րդ դարում, ռուս և մյուս ժողովուրդների հետ ունեցած լայն կապերի ու առնչությունների պայմաններում, զարգացման ավելի լայն ընթացք է ունեցել։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական մշակույթ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին.
  2. «Աստրախանի հայոց գաղթօջախի մշակութային կյանքից» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 8-ին.
  3. «Լազարյան ճեմարան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին.
  4. «Հայ պարբերական մամուլի պատմություն XVIII-XIX դարեր».
  5. «Պատմություն Հայոց» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 7-ին.
  6. «Հովհաննես Այվազովսկի».