Հայ ազգային կոնգրես

կուսակցություն
(Վերահղված է Հայ Ազգային Կոնգրեսից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀԱԿ (այլ կիրառումներ)

Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ), կուսակցություն Հայաստանում։ Հիմնադրվել է 2008 թվականին ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա 2013 թվականին։ Նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներ՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է[1]։

Հայ ազգային կոնգրես
Հայ ազգային կոնգրես
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդԼևոն Տեր-Պետրոսյան
Կարգախոս«Լրջանալու պահը»
ՀիմնադիրԼևոն Տեր-Պետրոսյան
Հիմնադրվածօգոստոսի 1, 2008
Գաղափարախոսությունսոցիալական լիբերալիզմ
Քաղաքական հայացքՑենտրիզմ/աջ ցենտրիզմ
ԿրոնքՍոցիալ-լիբերալիզմ, Լիբերալիզմ
ՇտաբԵրևան, Հայաստան
Կայքanc.am
 Armenian National Congress Վիքիպահեստում

Կուսակցության մասին

խմբագրել

Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց։ Համագումարը՝ ընդունում է Կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ[2], իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում և որոշումներ է ընդունում Կուսակցության գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է Կուսակցության նախագահ[3]։ Մինչ օրս, սկսած 1989թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար դաշինքը և 2013թ. Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 1-ին համագումարը։

2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ։

2015 թ․ պայքարել է սահմանադրական փոփոխությունների դեմ։

2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրությունների «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով։

2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններում սատարել է «Իմ քայլը» դաշինքին[4][5]։

2021 թ. մասնակցել է ԱԺ ընտրությունների սեփական ցուցակով։

Կուսակցությունը ԱԺ-ում

խմբագրել

Կուսակցությունը մանդատներ է ստածել 5-րդ գումարման ԱԺ-ում, պատգամավոր են ընտրվել Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀԱԿ-ը վերածվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության /լրացված/». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  2. «Համագումար». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Հանձնաժողովներ». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  4. «ՀԱԿ-ի անդամը՝ «Իմ Քայլը» դաշինքի ցուցակում» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 10․06․2024 թվականին)
  5. «ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 24․07․2024 թվականին)
  6. «Պատգամավորներ». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ ազգային կոնգրես» հոդվածին։