Արամ Մանուկյան (ՀՀՇ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Արամ Վիգենի Մանուկյան (մարտի 9, 1957, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, եղել է ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահն է[1]։
Արամ Մանուկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՎՊՀ (1978) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատանք | փոխնախագահ ՀԱԿ-ում |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայ ազգային կոնգրես |
1978 թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկայի բաժինը։ 1978-1988 թթ. ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ Գուգարքի շրջանում։ 1984 թվականից աշխատել է «Ավտոմատիկա» ԳԱՄ-ում որպես ինժեներ։
Հայոց համազգային շարժմանը միացել է 1988 թ.։ 1990 թ․ ՀՀ ԳԽ-ում անձամբ կարդացել և հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը՝ խորհրդանշելով Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի և անկախության վերածնունդը։ 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր, Գիտության, կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1994 թվականին ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ։ 1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1997-1999 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ։
1999-2002 թթ աշխատել է Երևանի Կենտրոն համայնքում՝ կրթության և մշակույթի բաժնի պետ։ Հեղինակ է մի շարք ՀՀ օրենքների։
Բազմաթիվ անգամ Հայաստանը ներկայացրել է միջազգային կազմակերպություններում և բանակցություններում։ 2003-2010 թթ աշխատել է Առևտրի միջազգային կազմակերպությունում, Եվրամիության Tacis ծրագրում և Եվրոպական կրթական հիմնադրամում, որպես Հայաստանյան ծրագրերի խորհրդական և փորձագետ։
2007 թ. միացել է ակտիվ դերակատարում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր-հակաիշխանական շարժման մեջ։ 2010 թ. հուլիսի 17-ին ՀՀՇ 16-րդ համագումարում ընտրվել է կուսակցության վարչության նախագահ։ 2012-2017 թթ․-ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր։ 2013 թ. ապրիլի 13-ին արդեն վերանվանված ՀԱԿ համագումարում ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ 2014 թ․ հարձակման է ենթարկվել <<Շմայսի>> թիկնապահների կողմից Սերժ Սարգսյանին հանրահավաքի ընթացքում հայհոյելու համար։ 2012-2015 թթ մասնակցել է ընդդիմադիր եռյակ դաշինքի պայքարին։ Դասախոսում է մի շարք միջազգային կազմակերպություններում, բազմաթիվ աշխատությունների և հոդվածների հեղինակ է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Տեսանյութեր հարցազրույցներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15
Նախորդող Արարատ Զուրաբյան |
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան 2010 հուլիսի 17-2013 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Լևոն Տեր-Պետրոսյանը որպես «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ |