Գագիկ Ջհանգիրյան
Գագիկ Վրեժի Ջհանգիրյան (ապրիլի 16, 1955 կամ մարտի 6, 1955, Արարատ, Երևանի գավառ), հայ պետական գործիչ, իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ զինվորական նախկին դատախազ (1997-2006), ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ (2006-2008)[1][2]։
Գագիկ Ջհանգիրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1955 (65 տարեկան) կամ մարտի 6, 1955 (65 տարեկան) |
Ծննդավայր | Արարատ, Երևանի գավառ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | իրավաբան և պետական գործիչ |
ԿրթությունԽմբագրել
1972-1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Որպես գիտաշխատող աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1979-1983 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։ 1983 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
1990-1997 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ, 1997-2006 թվականներին՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
2012 թվականի մայիսի 6-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր[3]։
Պարգևները և աստիճաններըԽմբագրել
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նախորդող Գևորգ Աշոտի Մարգարյան |
ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյան 1997 - 17 հունվարի 2006 |
Հաջորդող Արմեն Մովսեսի Խաչատուրյան |