Հայ-ավստրիական հարաբերություններ

Հայ-ավստրիական հարաբերություններ (գերմ.՝ Armenien-Österreich Beziehungen), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ավստրիայի միջև։

Հայ-ավստրիական հարաբերություններ
Հայաստան և Ավստրիա

Հայաստան

Ավստրիա

Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 24-ին[1]։ Հայաստանը և Ավստրիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։ Ավստրիան նաև Եվրոպական Միության անդամ է, իսկ Հայաստանը՝ Եվրասիական Տնտեսական Միության։

Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ունի դեսպանություն, իսկ Ավստրիան՝ հյուպատոսություն Երևանում։

Հայերն Ավստրիայում խմբագրել

Դեռևս 17-րդ դարում Ավստրիական կայսրության տարածքում ձևավորվում է հայկական գաղութ, որը Հայոց ցեղասպանությունից հետո վերածվում է ավստրիահայ սփյուռքի։

Ներկայումս Ավստրիայի տարածքում բնակվում է շուրջ 5 հազար հայ (ճնշող մեծամասնությունը՝ մայրաքաղաք Վիեննայում

Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք բարեգործական և մշակութային կազմակերպություններ։ Գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները։ 1984 թվականին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, իսկ 2001 թվականից եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ։ 1979 թվականից Ավստրիայի Ֆորառլբերգ նահանգը եղբայրացել է Հայաստանի հետ։

Ավստրիացիներն ու վիեննահայ գաղութը զգալի մարդասիրական օգնություն են ցուցաբերել 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Սպիտակին ու Գյումրիին։

Հայոց ցեղասպանության ճանաչում խմբագրել

Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2015թ.[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երկկողմ հարաբերություններ - Ավստրիայում Հայաստանի դեսպանություն». austria.mfa.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  2. Austria Parliament Declaration, ապրիլ 24, 2015