«Հայպետտրանսնախագիծ», տրանսպորտային շինարարության պետական նախագծահետազոտական ինստիտուտ (ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության մինիստրության ինստիտուտ) Խորհրդային Հայաստանում։ Հիմնադրվել է 1971 թվականին, Երևանում։ Հիմնական խնդիրներն են եղել՝ Խորհրդային Հայաստանի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների ցանցի ընդլայնման նախագծերի մշակումը, ինչպես նաև Երևան քաղաքի տրանսպորտային արդյունավետ համակարգի հիմնախնդրի լուծումը՝ արագնթաց ռելսային տրանսպորտի կիրառմամբ։

«Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի շենքի մուտքը ինստիտուտի նախագծերով կառուցվել և շահագործման են հանձնվել Սևան-Շորժա- Զոդ երկաթուղին, Երևան-Սևան, էջմիածին-Հոկտեմբերյան ավտոճանապարհները և այլն։ Կառուցվել նաև են Իջևան-Հրազդան, Մասիս-Նուռնուս երկաթուղիները, Երևանի մետրոպոլիտենը, Մեղրաձորի լեռնանցքի և Իջևան ու Դիլիջան քաղաքները շրջանցող թունելները, մի շարք կամուրջներ և ուղանցույցներ, Մեղրի—Քաջարան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 201