Բացել գլխավոր ցանկը

Ֆրեդ Աֆրիկյան

հայ ճարտարապետ

Ֆրեդ Գուրգենի Աֆրիկյան (մարտի 25, 1937(1937-03-25), Արթիկ - հոկտեմբերի 13, 2018(2018-10-13), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, նկարիչ-ձևավորող, տառաստեղծ։ Եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ:

Ֆրեդ Աֆրիկյան
Fred Afrikyan, 1.jpg
Ի ծնեՖրեդ Գուրգենի Աֆրիկյան
Ծնվել էմարտի 25, 1937(1937-03-25)
ԾննդավայրԱրթիկ
Մահացել էհոկտեմբերի 13, 2018(2018-10-13) (81 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԱշխատավայրՀայնախագիծ
Ուշագրավ աշխատանքներՀայոց այբուբենի հուշարձան, Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ
ՊարգևներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
Ֆրեդ Աֆրիկյան Վիքիքաղվածքում
Fred Afrikyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1955-1961 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում։ 1961-2003 թթ. աշխատել է «Հայնախագիծ» նախագծային ինստիտուտում նախ որպես ճարտարապետ, ապա՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1963 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Ֆրեդ Աֆրիկյանը մեծ ներդրում ունի հայ տառարվեստի և գրքերի գեղարվեստական ձևավորումների ասպարեզում։[1][2] 1984 թվականին լույս է տեսել նրա «Տառարվեստ» ալբոմը՝ 150 հեղինակային տառատեսակներով, 2011 թվականին՝ «Հայ Գիր» ալբոմը նոր 200 տառատեսակներով։[3]

Ճարտարապետ Աննա Ալոյանի ամուսինն է, նկարչուհի Մանո Աֆրիկյանի հայրը։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

1984 թվականին Աֆրիկյանի հեղինակությամբ հրատարակվել է «Տառարվեստ» ալբոմը, որը պարունակում է 120 հայկական գեղարվեստական տառատեսակներ։ 2011 թվականին հրատարակվել է նրա դասական և կանոնական համակարգերի հայկական տպագրական տառատեսակների 200 շրիֆտներ պարունակող «Հայգիր» կատալոգը։ Գեղարվեստականորեն ձևավորել է շուրջ 400 գիրք, որից չորսը իր հեղինակած բանաստեղծությունների՝ «Պոեմ էակի», «Օրհներգումն արեգական», «Մարդ միսթիկական», «Աֆորիզմներ» ժողովածուները։

Իրականացրել է հետևյալ հեղինակային նախագծեր՝

Հեղինակ է կառավարական երեք մեդալների՝

Հեղինակային գրքերԽմբագրել

  • Տառարվեստ։ Հայկական գեղարվեստական տառատեսակների 120 տախտակ։ «Սովետական գրող», 1984[4]
  • Հայկական նոր տպագրական տառատեսակների «ՀԱՅԳԻՐ» կատալոգը, 2011 (200 տառատեսակներ)
  • «Աֆորիզմներ», 1995
  • «Պոեմ էակի», 2000
  • «Օրհներգումն արեգական», 2000
  • «Մարդ միսթիկական», 2007
  • «Բևեռացում», 2017, ISBN 978-9939-0-2443-1

Գրքերի ձևավորումներԽմբագրել

  • Պարույր Սևակ, 6 հատորյակ, 1972
  • Հովհաննես Թումանյան։ "Лирика", 1982
  • Գևորգ Բրուտյան, «Փիլիսոփայությունը երկխոսություններում», 1985
  • Григор Нарекаци, "Книга скорбных песний"1984
  • Джон Киракосян, "Геноцид армян во время османской империи", 1982
  • М. Т. Кочарян, "Гольбах и современность"
  • Ջոն Ասատրյան, «Երգեր» Պարույր Սևակի խոսքերով
  • Ռոմանոս Մելիքյան, «Զմրուխտ»
  • Բժշկական էթիկա
  • «Ողջ աշխարհի ոսկին» մարզական
  • «Նամակներ փառքի և անմահության», 1975
  • «Միքելանջելո»

ԼոգոներԽմբագրել

  • Ճարտարապետների միություն
  • «Հայնախագիծ» ինստիտուտ
  • «ԵրՇին տրեստ»
  • «Հայրենադարձ իրանահայերի միություն»

Թերթերի գլխագրերԽմբագրել

  • «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»
  • «Գրքերի աշխարհ»
  • «Հայաստանի Հանրապետություն»
  • «Ազատամարտ»
  • «Ակունք»

ՄրցանակներԽմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012
  • «Հայ գրի» կատալոգի ձևավորում, 3-րդ մրցանակ, 2013
  • Մրցանակ աղետի գոտում բնակելի մենատների նախագծերի համար
  • Ազգային ժողովի նիստերի դահլիճ, 2-րդ մրցանակ, 1995
  • Սպիտակի երկրաշարժի հուշարձան, 2-րդ մրցանակ, 1990

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել