Հայնրիխ Ռուդոլֆ Ցիլե (գերմ.՝ Heinrich Rudolf Zille, հունվարի 10, 1858(1858-01-10)[1][2][3][…], Radeburg, Մեյսեն, Սաքսոնիա[4] - օգոստոսի 9, 1929(1929-08-09)[4][1][2][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ։

Հայնրիխ Ցիլե
գերմ.՝ Heinrich Zille
Ի ծնեգերմ.՝ Heinrich Rudolf Zille
Ծնվել էհունվարի 10, 1858(1858-01-10)[1][2][3][…]
ԾննդավայրRadeburg, Մեյսեն, Սաքսոնիա[4]
Վախճանվել էօգոստոսի 9, 1929(1929-08-09)[4][1][2][…] (71 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա[5]
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտությունվիմագրող, լուսանկարիչ, նկարիչ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, գծանկարիչ, ծաղրանկարիչ և սցենարիստ
Թեմաներգեղանկարչություն և լուսանկարչություն
Պարգևներ
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[6]
 Heinrich Zille Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործական գործունեություն խմբագրել

Հայնրիխ Ցիլեն ծնվել է չքավոր ընտանիքում։ Տղայի հայրը ճշգրիտ մեխանիկայի վարպետ էր, մայրը սերում էր հանքագործների ընտանիքից։ 1867 թվականից ապրել է Բեռլինում, որտեղ ստիպված է եղել վաստակել հանապազօրյա հացը։ 1872 թվականից սովորել է վիմագրություն, նաև երեկոյան դպրոցում հաճախել է նկարչության դասընթացի։ Եղել է Թեոդոր Հոզեմանի աշակերտը։ 1877-1907 թվականներին Հայնրիխ Ցիլեն եղել է «Լուսանկարչական ընկերության» տեխնիկական աշխատակից։ Որպես գրաֆիկ, սկսած 1900 թվականից համագործակցել է «Երիտասարդություն» (Jugend), «Սիմպլիցիսիմուս» (Simplicissimus) և «Ուրախ էջեր» (Lustige Blätter) թերթերի հետ։ Մահացել է 1929 թվականին Բեռլինում։

Հայնրիխ Ցիլեն պատկանում է բեռլինյան նկարիչների այն խմբին, որոնք 20-րդ դարի սկզբին փորձել են ցույց տալ Գերմանական կայսրության մայրաքաղաքի պրոլետարական դեմքը[7]։ Նրա անթիվ, անհամար էսքիզներում և դրանց հիման վրա ստեղծված նկարներում, որոնք սովորաբար ուղեկցվում են կարճ երկխոսությամբ, նկարիչը պատկերել է աղքատների, լյումպեների, նկուղներում մնացող բանվորների և գործազուրկների, որոնք գտնվում էին Բեռլինի արևելյան և հյուսիսային շրջանների արվարձաններում՝ Պանկովի և Ռումելսբուրգի միջև։

Իր ստեղծագործություններով, արվեստագետը, ժամանակակիցների մեջ ամենատարբեր հակասական զգացմունքներ է առաջացրել։ Նրան, ինչպես հարգալից կոչել են «Վրձնի Հայնրիխ» (Pinselheinrich), այնպես էլ վիրավորական կերպով անվանել են «Գծագրիչ» (Abortzeichner): Բեռլինյան սեցեսսիոնիզմի գրաֆիկական ցուցահանդեսի (1901), որին մասնակցել է նաև Հայնրիխ Ցիլեն, այցելուներից մեկը նրա մասին ասել է. «Այս տղան (Ցիլեն) բոլորի մեջ սպանում է կյանքի բերկրանքը»։ Միևնույն ժամանակ, Հայնրիխի ստեղծագործությունների հման վրա նույնիսկ թատերական ներկայացումներ են բեմադրվել։ Դրա վառ օրինակն է, 1925 թվականին Բեռլինի Նացիստական թատրոնում բեմադրված «Ցիլեի պալատական պարահադեսը» ներկայացումը (Hofball bei Zille): Նացիստական Գերմանիայի իշխանության տարիներին նկարչի աշխատանքները հարձակման և նախատինքի են ենթարկվել, այդ թվում անձամբ Ադոլֆ Հիտլերի կողմից։

Հայնրիխ Ցիլեն մահացել է 1929 թվականի մայիսին, իրար հաջորդող՝ ուղեղի երկու կաթվածից։

Նկարչի զարմիկը, որը 1930-ական թվականներին գաղթել է Հարավային Աֆրիկա, հարավաաֆրիկայան հայտնի քաղաքական գործիչ Հելեն Զիլեի հայրն էր։

Պատկերասրահ խմբագրել

Հիշատակ խմբագրել

ԳԴՀ-ի կառավարությունը 1970 թվականին Հայնրիխ Ցիլեին հետմահու պարգևատրել է Բեռլինի պատվավոր քաղաքացու կոչում։ Նկարչի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքի պատմական՝ «Նիկոլայֆիրտել» թաղամասում կանգնեցվել է նրա արձանը, որի քանդակագործն է Թորստեն Ստեգմանը (գերմ.՝ Thorsten Stegmann)[8], այստեղ է գտնվում նաև Ցիլեի թանգարանը[9]։


Նամականիշեր
 
 
Նվիրված նկարչի ծննդյան 100-ամյակին Նամականիշ 1969թ. Նվիրված նկարչի ծննդյան 150-ամյակին


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Heinrich Zille (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Цилле Генрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
  7. https://www.lambiek.net/artists/z/zille_heinrich.htm
  8. «Neues Zille-Denkmal im Nikolaiviertel». // neues-deutschland.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.(գերմ.)
  9. «ZiLLE MUSEUM». // heinrich-zille-museum.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.(գերմ.)

Գրականություն խմբագրել

  • Das neue Zille-Buch, 11 Aufl., Fackelträger-Verlag GmbH, Hannover 1983, ISBN 3-7716-1262-4
  • “From Zola’sMilieu to Zille’s Milljöh: Berlin and the Visual Practices of Naturalism.” Excavatio XIII. September 2000. 149-166.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ցիլե» հոդվածին։