Հայնրիխ Գոտֆրիդ Կոխ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոխ (այլ կիրառումներ)
Հայնրիխ Գոտֆրիդ Կոխ (Koch) (1703[1], Գերա, Գերմանիա - հունվարի 3, 1775[2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի դերասան, թատերական գործիչ։ Գերմանական թատրոնում հաստատել է զինգշպիլ ժանրը։ 1758 թվականին գլխավորել է Շյոնեմանի խումբը Լյուբեկում, 1764-1775 թվականներին՝ Լայպցիգի, Դրեզդենի, Վայմարի և Բեռլինի (1771-1775) թատերախմբերը։ 1771 թվականին, Բեռլինում հիմնել է «Թատերական էստրադա» թատրոնը, բեմադրել Գյոթեի «Գյոց ֆոն Բեռլիխինգեն» դրաման։ Հայնրիխ Կոխը նպաստել է Գերմանիայում ազգային մշտական թատրոնի ձևավորմանը։
Հայնրիխ Գոտֆրիդ Կոխ գերմ.՝ Heinrich Gottfried Koch | |
---|---|
Ծնվել է | 1703[1] |
Ծննդավայր | Գերա, Գերմանիա |
Մահացել է | հունվարի 3, 1775[2] |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և թատրոնի տնօրեն |
Ամուսին(ներ) | Christiane Henriette Koch? |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803100041309
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 524)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Գոտֆրիդ Կոխ» հոդվածին։ |