Հայնբուրգ (գերմ.՝ Hainburg), համայնք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Օֆենբախ շրջանում։ Ընկած է այդ երկրամասի հարավարևելյան հատվածում, Հռենոսի գլխավոր վտակներից մեկի՝ Մայն գետի ափին, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքից 15 կիլոմետր դեպի արևելք։ Զբաղեցնում է 15,95 км2 տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի վերջերին կազմել է 14.483[2][3]:

Բնակավայր
Հայնբուրգ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՕֆենբախ
Ներքին բաժանումՀայնշտադտ և Կլայն-Կրոցենբուրգ
Հիմնադրված է1977 թ.
Մակերես15,94 կմ²
ԲԾՄ90 մետր
Բնակչություն14 403 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06182
Փոստային դասիչ63512
Ավտոմոբիլային կոդOF
Պաշտոնական կայքhainburg.de(գերմ.)
Հայնբուրգ (Գերմանիա)##
Հայնբուրգ (Գերմանիա)

Պատմություն

խմբագրել

Բնակավայրն ստեղծվել է 1977 թվականին, Հայնշտադ և Կլայն Կրոցենբուրգ համայնքների միավորման արդյունքում։ Պատմական փաստաթղթերում Հայնշտադն առաջին անգամ հիշատակվել է իններորդ դարում, սակայն հնագիտական պեղումների արդյունքները ցույց են տվել, որ այստեղ բնակավայր եղել է դեռևս հինհռոմեական ժամանակներում (հայտնաբերվել են լատինատառ արձանագրություններ կրող երեք սալիկներ, որոնց պատկերը ներկայումս ներառված է քաղաքի զինանշանում

Անվանի անձինք

խմբագրել
  • Յոզեֆինա Կոլ (* 1921, Հայնշտադ, † 2012, Զելիգենշտադ), թեթևաթլետ
  • Լյուդվիգ Շվաբ (* 1921, Կլայն Կրոցենբուրգ, † 1987), քաղաքական գործիչ (CDU)
  • Աննա Բերենց (* 1950, Հայնշտադ, † Մայնի Ֆրանկֆուրտ 2005), երգչուհի, դաշնակահարուհի
  • Ջեսիկա Շմիդ (* 1979, Հայնշտադ), շախմատիստուհի

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. destatis.de Estadísticas de Alemania. Consultado el 18 de junio de 2018
  3. Citypopulation.de Estadísticas del municipio. Consultado el 18 de junio de 2018

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնբուրգ» հոդվածին։