Հայկազ Պողոսյան
հայ պատմաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Մանուկի Պողոսյան (մարտի 8, 1924[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1996[2]), հայ պատմաբան, պատմական գիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։
Հայկազ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1924[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | 1996[2] |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀԿԿ[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1948)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (1948)։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի նախագահի, 1965-1975 թվականներին՝ նախարարի առաջին տեղակալ, 1975-1979 թվականներին՝ Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։
Պողոսյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազգային-ազատագրական շարժումներին, Զեյթունի, Սասունի և Վասպուրականի պատմությանը։
Երկեր
խմբագրել- «Զեյթունի պատմությունը (1409-1921 թթ.)», Երևան, 1969, 460 էջ։
- «Սասունի պատմություն (1750-1918 թթ.)», Երևան, 1985, 360 էջ։
- «Վասպարականի պատմությունից (1850-1900 թթ.)», Երևան, 1988, 352 էջ։
- «Փարամազ», Երևան, 1992, 96 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկազ Պողոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 370)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |