Վարդգես Պարոնյան

կոմպոզիտոր

Վարդգես Պարոնյան (սերբական կիրիլիցա՝ Варткес Баронијан, ապրիլի 23, 1933(1933-04-23) կամ 1933, Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 21, 1993(1993-03-21) կամ 1993, Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), ազգությամբ հայ հարավսլավացի և սերբ կոմպոզիտոր, համալսարանի պրոֆեսոր և Բելգրադի ռադիոհեռուստատեսության խմբագիր։

Վարդգես Պարոնյան
Ծնվել էապրիլի 23, 1933(1933-04-23) կամ 1933
Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
Երկիր Սերբիա
Մահացել էմարտի 21, 1993(1993-03-21) կամ 1993
Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Վարդգես Պարոնյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 23-ին Բելգրադում (Հարավսլավիայի Թագավորություն)։ Նա ծագումով հայ էր[1]։ Ավարտել է Բելգրադի Յոսիպ Սլավենսկու անվան երաժշտական դպրոցը, իսկ 1963 թվականին՝ Բելգրադի համալսարանի երաժշտության ֆակուլտետի կոմպոզիտորական բաժինը (պրոֆեսոր Պրեդրագ Միլոշևիչի դասարան)[2]։

Նա գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ կոնցերտ նվագախմբի համար, դիվերտիսմենտ ֆլեյտայի, կլառնետի, լարային և հարվածային գործիքների համար, լարային կվարտետ, սոնատ, վարիացիաներ, սյուիտ դաշնամուրի համար, սոնատ սաքսոֆոնի և դաշնամուրի համար, մեծ թվով մեներգեր։ Զբաղվել է բեմական և կինոերաժշտություն գրելով։ Նա ավելի քան 70 ֆիլմերի և հեռուստատեսային արտադրության կոմպոզիտոր է։ Դրանց թվում են՝ Vukovare, ljubavi moja (1993), Pamćenje zemlje (1991), Smrt gospođe ministarke (1991) (հեռուստատեսություն), Jastuk groba mog (1990) (հեռուստատեսություն), Klub 10 (1988) (հեռուստատեսություն), Na putu za Katangu (1987), Spa (1984) և այլն։ Նա հայտնի Muzika kao primenjena umetnost գրքի հեղինակն է։ 1995 թվականին նրա մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Serbia, RTS, Radio televizija Srbije, Radio Television of. «Preci i potomci: Porodica Baronijana». www.rts.rs. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 Serbia, RTS, Radio televizija Srbije, Radio Television of. «ТВ прозор». www.rts.rs. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)