Հայերենի բառապաշարը, լեզվի մեջ մտնող բոլոր բառերի ամբողջությունն է։ Հայերենի բառերի քանակը հատում է 350 հազարի[1] սահմանը։

Բառապաշարը պատմական կարգ է, և լեզվի զարգացման ընթացքում այն անընդհատ փոփոխվում է, զարգանում։ Ժամանակակից հայերենի բառապաշարի զարգացումն իրականանում է տարբեր ուղիներով։ Դրանցից են բառաբարդումը, ածանցումը, ինչպես նախ փոխառությունները։

Ժամանակակից հայերենի բառապաշարի դասակարգումն ըստ ծագման խմբագրել

Հայերենի բառապաշարն ըստ ծագման բաժանվում է մի քանի շերտերի։ Գլխավոր շերտը բնիկ հայերեն բառերն են։ Բնիկ հայերեն են համարվում այն բառերը, որոնք ի սկզբանե եղել են հայերենում, որպես ժառանգություն ստացվել են մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, և հայերենին ձուլված լեզուներից կամ դրանց հիման վրա ինչ-որ ժամանակ առաջացել են հենց հայոց լեզվի ներսում։ Հայերենի հետ ծագած բառերից են, օրինակ՝ հայր, մայր, եղբայր, արև, լույս, երկինք, երկու, երեք, ես, դու և այլն։ Հայերենում, բայց ավելի ուշ առաջացած բառերից են, օրինակ՝ սուրճ, դուչ, հրետանի, պահարան, շողակն, մեկնարկ, նվագավար, արագացուցիչ և այլն։

Հայերենի բառապաշարը ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել. եղել են բառեր, որ հնում գործածվել են, բայց հետո մոռացվել են կամ դուրս մղվել այլ բառերի կողմից։ Մի շարք բառեր գործածվել են միջին հայերենում կամ հայերենի բարբառներից որևէ մեկում կամ մի քանիսում։ Այդպիսի ժամանակային ու տարածքային սահմանափակում ունեցող բառերը երբեմն գործածվում են ժամանակակից հայերենում՝ իբրև փոխառություններ գրաբարից, միջին հայերենից կամ բարբառներից։ Դրանք այսպես կոչված ներքին փոխառություններն են։ Օրինակ՝ օրավուր, ձերբակալել, սրբություն սրբոց, գլուխգործոց, դիցուք, հաստոց, էտել, չմուշկ, բուկլից, մղան և այլն։ Լինում են նաև արտաքին փոխառություններ, այսինքն՝ այնպիսի բառեր, որ մեր լեզվին են անցել ուրիշ լեզուներից։ Օրինակ՝ գազ, մզկիթ, հերոս, ջազ, գրամ, մատիտ, տետր, տոմս, մետաղ և այլն։

Այն արտաքին փոխառությունները, որոնք ունեն հայերեն համարժեքներ, կոչվում են օտարաբանություններ։ Օտարաբանությունների գործածությունը, որպես կանոն, մերժելի է։ Օրինակ՝ օտարաբանություններ են բդեշխ, կոմպյուտեր, ասիստենտ, ստադիոն, նովել, սալաթ, պոմիդոր, մասսա բառերը, քանի որ կան հայերեն կուսակալ, համակարգիչ, ընթերակա, մարզադաշտ, նորավեպ, աղցան, լոլիկ, զանգված բառերը, որ նույն իմաստներն ունեն, նույն բանն են նշանակում։ Մինչդեռ գազ, մզկիթ, հերոս, ջազ, գրամ, մետաղ բառերը, թեև ուրիշ լեզուներից են փոխառված, բայց օտարաբանութըուն չենք համարում, քանի որ դրանց փոխարինող հայերեն բառեր չկան։

Այսպիսով՝ ծագումնաբանական տեսակետից ժամանակակից հայերենի բառապաշարը բաժանվում է հետևյալ խմբերի՝

  1. Բնիկ հայերեն բառեր, որոնք կազմում են հնդեվրոպսկան բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։
  2. Փոխառյալ բառեր - այն բառերն են, որոնք հայերենն իր զարգացման ընթացքում փոխառել է ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից։

Ժամանակակից հայերենի բառապաշարի դասակարգումն ըստ գործածության տարբեր ոլորտների խմբագրել

Ժամանակակից հայերենի բառապաշարն ըստ հայերենի զարգացման տարբեր փուլերի ու լեզվական տարբեր շերտերի խմբագրել

  • Գրաբարյան բառեր կամ բառաձևեր,
  • Միջին հայերեն բառեր,
  • Բարբառային բառեր,
  • Արևմտահայերեն բառեր։

Ժամանակակից հայերենի բառապաշարն ըստ ակտիվ և պասիվ կազմի խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 137-218։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայերենում ոչ թե 100 հազար բառ կա, այլ 350 հազար. պրոֆեսորի պատասխանը Բագրատյանին». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.