Թուրքական փոխառությունները հայերենում

Թուրքական փոխառություններ, հայերենի` թուրքերենից փոխառյալ բառերը։

Թուրքական դարավոր լծի, իշխանավորների, ապա պետության բռնատիրական ու ձուլողական քաղաքականության արդյունք է նաև թուրքերենի` լեզվական ու հատկապես բառապաշարային ազդեցությունը հայերենի վրա, որ սկսում է 13-14 դարերից։ Թուրքերենն իր ազդեցությունն է թողել միջին հայերենի ու գերազանցապես հայ բարբառների վրա։ Հայ բարբառներում թուրքերենից փոխառյալ (անմիջական ու միջնորդավորված) բառերի քանակը մի քանի հազարի է հասնում[1]։

Հայոց գրական լեզուն սկզբունքորեն մերժում է թուրքական փոխառությունները։ Ժամանակակից գրական հայերենում գործածվում են միայն մոտ երեք տասնյակ թուրքական փոխառություններ, որոնք գրական լեզու են անցել բարբառներից։ Այդ բառերի մի մասը միջնորդավորված փոխառություններ են և արաբական ու պարսկական (ուշ շրջանի) ծագում ունեն. աթաբեկ, ալոճ, աղութ (հակինթ), արխ (առու), բաբան (պարսպաքանդ պատերազմական գործիք), բեղ, բեկ, բիճ (ապօրինի զավակ), բուխարի(կ), դդմաճ, դում, ելակ, երշիկ, զիլ (սուր ձայն), զմրուխտ, թաղար, թոզ (փոշի), խաթուն (տիկին), խամաճիկ (տիկնիկ), խամութ, խորոտ(իկ), ճոթ (ծայր), մասուրա (մաքոք), յոլա (յոլա գնալ), չոքել, ջիգր (վրեժ, ոխ), վառոդ, տոպրակ, փուր (կեղև), քութեշ։

Այս բառերի զգալի մասը պատկանում է գրական լեզվի ժողովրդախոսակցական բառապաշարին։ Դրանց մեծ մասը ժամանակակից հայերենում ունեն իրենց հոմանիշները՝ աղութ - հակինթ, արխ - առու, թոզ - փոշի, տոպրակ - պարկ, մախաղ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Աճառյան, Թուրքերեն փոխառյալ բառերը հայերենի մեջ, Էմինյան ազգագրական ժողովածու, հատոր Գ, Մոսկուա-Վաղարշապատ, 1902։

Աղբյուրներ խմբագրել