Բառաբարդում, բառակազմության տեսակ, երբ որոշակի տարրերի համակցումով, միավորումով կամ հարադրությամբ ստեղծվում է բարդ բառ՝ բարդություն։ Բարդությունը արդյունք է լեզվի մեջ մտածողության ընդհանրացնող և վերացարկող աշխատանքի և գոյանում է նոր հասկացություններ արտահայտելու, եղած բառիմաստների հիմքի վրա նորերը ստեղծելու, դրա հետ կապված՝ բառակապակցությունները կայունացնելու անհրաժեշտությունից։

Բարդացման կաղապարներ

խմբագրել

Բարդացման կաղապարներն են․ ա․ Հիմնական ձևույթների՝ արմատների և արմատական բառերի հարադրումով՝ միակցումով, միավորումով, օրինակ, քարտաշ, ջրվեժ, ջրկիր, հացթուխ, վերամբարձ, ծովափ, ծովեզր։

ն․ Հարադրումով՝ բառայնացումով, հիմնականում շարահյուսական ազատ կապակցության կայացումով՝ բառայնացում ով, օրինակ, առաջ գնալ, դուրս ընկնել, գնալ–գալ, պար գալ, հինգ–վեց, մեռնել–պրծնել։ Հարադրումը կարող է արտահայտվել կրկնությամբ, օրինակ, մեկ–մեկ, տեսակ–տեսակ, առոք–փառոք։

Բարդությունների մի մասի դեպքում բաղադրվող միավորների մեջ ներմուծվում է կապակցական որևէ տարր, օրինակ, դեմ առ դեմ, առ ու ծախ, վիմագիր, բառատեսակ, քարաշատ։

Բարդացման այս կաղապարներում բաղադրիչը կարող է արտահայտվել ա․ տարբեր խոսքի մասերով, բ․ ներկայանալ հնչյունափոխված կամ անհնչյունափոխ տարբերակներով, գ․լինել ձևույթ, որ մանկախաբար չի գործածվում կամ արմատական բառ, բառահիմք, բայարմատ, բայահիմք, օրինակ, այսուհետև, այնուհետև, որովհետև, դ․ լինել երկանդամ կամ բազմանդամ։

Բարդության մեջ մտնող բաղադրիչի կամ արմատական բառի տեղաշարժ է կատարվում, նրա ազատ իմաստը վերածվում է կախյալ իմաստի։ Կարող են համեմատվել ջուր և ջրաման, դուրս և դուրս գալ, արագ և արագ–արագ Երբեմն տեղի է ունենում իմաստի հեռացում, անհամապատասխանություն, օրինակ, ջերմաչափ, լրագիր։

Բարդացման ուղիներ

խմբագրել

Բարդացումը կատարվում է նաև ոչ արմատ–բառ բաղադրիչով, ինչպես օրինակ անկախաբար չգործածվող կամ էլ գործածվող հիմքով, մեծ մասամբ՝ բայահիմքով, որը կարող է ներկայանալ իբրև որևէ հիմքակազմ տարրով կամ այլ մասնիկով ձևավորված միավոր, օրինակ համրընթաց, վազքուղի, տարեցտարի, ձերբազատ և այլն։

Բարդությունը կարող է լինել երկբաղադրիչ, եռաբաղադրիչ, մասամբ նաև քառաբաղադրիչ։ Երկբաղադրիչ բարդության մեջ բաղադրիչը կարող է նախադաս կամ հետադաս լինել, միադիրք լինելը պարտադիր չէ։ Որոշ բաղադրիչներ դիրքով պայմանավորված, ներկայանում են կա՛մ հնչյունափոխ, կամ անհնչյունափոխ տարբերակներով, ընդ որում հնչյունափոխը՝ սովորական նախադաս՝ անշեշտ դիրքում, անշեշտ դիրքում, անհնչյունափոխը՝ վերջադաս՝ շեշտված դիրքում[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ․Զ․ Պետրոսյան հայերենագիտական բառարան, Երևան, 1987