Գեռլա
Գեռլա (ռումիներեն՝ Gherla, հունգ.՝ Szamosújvár կամ Örményváros, գերմ.՝ Neuschloss կամ Armenierstadt), նախկինում կոչվել է Արմենոպոլիս, Հայաքաղաք, քաղաք Ռումինիայի Կլուժ ժուդեցում, երկրի հյուսիսային մասում։ Քաղաքով հոսում է Սոմեշ գետը։ Հայաքաղաքը հիմնադրված է եղել հայ բուրժուազյաի կողմից 16-րդ դարի սկզբին։
Քաղաք | |||
---|---|---|---|
Գեռլա | |||
ռումիներեն՝ Gherla | |||
| |||
Հայաքաղաքի 1804 թ. հայկական կաթոլիկ մայր տաճարը | |||
Երկիր | Ռումինիա | ||
Ժուդեց | Կլուժ | ||
Համայնք | Կլուժ | ||
Քաղաքապետ | Օվիդիու Իոան Դրագան | ||
Այլ անվանումներ | Արմենոպոլիս, Հայաքաղաք | ||
Մակերես | 36.3 կմ² | ||
ԲԾՄ | 250 մ | ||
Կլիմայի տեսակ | մայրացամաքային | ||
Պաշտոնական լեզու | Ռումիներեն, Հայերեն | ||
Բնակչություն | 22․108 մարդ (2007) | ||
Խտություն | 609 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | ռումիններ, հայեր, հունգարացիներ | ||
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | ||
Տեղաբնականուն | հայաքաղաքցի (գեռլեցի) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +40x64 | ||
Փոստային դասիչ | 405300 | ||
Պաշտոնական կայք | gherla.ro | ||
| |||
Պատմություն
խմբագրելԲնակավայրը առաջին անգամ պատմության մեջ նշվել է 1291 թվականին որպես հին Գեռլախադա։ Անվանումը հնարավոր է, որ ծագել է սլավոնական գռլա բառից, որը նշանակում է գետ։ Ավելի ուշ քաղաքը երկար ժամանակ անավանվել է «Hayaqaghak» հայերեն կամ «Арменополис» հունարեն, որը համարվել է քաղաքի պաշտոնական անվանումը։ Նաև օգտագործվել է քաղաքի գերմաներեն անվանումը «Armenierstadt»: Հետագայում քաղաքը ստացել է «Szamosújvár» անունը, որը օգտագործվել է Հունգարիայի թագավորության պաշտոնական գրություններում և նշանակում է նոր քաղաք։ Մինչև 1918 թվականը Գեռլան եղել է Հունգարիայի թագավորության մի մասը։ Այդպես և 1940—1944 մտել է Հունգարիայի կազմի մեջ։
Ժամանակակից քաղաքը 16-րդ դարի սկզբին կառուցել են հայերը, բնակեցվել է Կիլիկիայի հայկական թագավորությանբնակիչներով, որորնք սկզբնապես հիմնավորվել էին Ղրիմում և Մոլդովաում, իսկ 1650-ական թվականներին անցել է Տրանսիլվային։
Բնակչություն
խմբագրել2002 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 24’083 մարդ`
- 79.9 % - ռումինացիներ
- 17.0 % - հունգարացիներ
- 2.7 % - գնչուներ
- 0.4 % - հայեր, գերմանացիներ
2007 թվականին քաղաքի բնակչության քանակը կազմել է 22, 108 մարդ[1]։ ։
- 79.9 % - ռումինացիներ
- 17.0 % - հունգարացիներ
- 2.7 % - գնչուներ
- 0.4 % - հայեր, գերմանացիներ
Վարչական տվյալներ
խմբագրելՔաղաքի կազմի մեջ են մտնում երեք գյուղեր`
- Բեյցա, Ке́рë (ռումիներեն՝ Băița, հունգ.՝ Kérő)
- Սիլիվաշ, Վիզսիլվաշ (ռումիներեն՝ Silivaș, հունգ.՝ Vízszilvás)
- Հեշդատե, Սամոշխեշդատ (ռումիներեն՝ Hășdate), հունգ.՝ Szamoshesdát
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Armenierstadt
- «Հայերը Ռումինիայում» Կենտրոնական Եվրոպական համալսարանի կայքում Արխիվացված 2020-08-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեռլա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 17)։ |