Հայաստանի օդանավակայանների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Բացի «Զվարթնոց», «Շիրակ» և «Էրեբունի» օդանավակայաններից՝ կան նաև 9 այլ օդանավակայաններ։ Ներկայումս դրանցից ոչ մեկը չի գործում։ Զգալի չափով ներդրումներ են պահանջվում, որպեսզի այդ օդանավակայանները համապատասխանեն ՔԱԳՎ-ի կամ ՔԱՄԿ-ի ստանդարտներին։ Քանի որ երկրի տարածքը բավականին փոքր է, այս օդանավակայանների կողմից մատուցվող ավիածառայությունները կարող են կենսունակ չլինել, հատկապես՝ ավտոճանապարհների բարեկարգման դեպքում։ Ստեփանավանի օդանավակայանը ամենաքիչ ներդրումները կպահանջի քաղաքացիական ավիացիայի վկայական ստանալու համար պահանջվող ստանդարտներին հասնելու համար։ Սակայն այն փաստը, որ օդանավակայանը «Շիրակ» օդանավակայանից ընդամենը 28 և Զվարթնոցից՝ 54 ծովային մղոն հեռավարության վրա է, վկայում է այն մասին, որ ներքին առևտրային ծառայություններն ամենայն հավանականությամբ կենսունակ չեն լինի։ Հետևաբար, օդանավակայանը հիմնականում կօգտագործվի ընդհանուր նշանակության ավիացիոն ծառայություններ մատուցելու համար[1]։

Օդանավակայանների ցանկ խմբագրել

Հոդվածում ներկայացված են Հայաստանի օդակայանները, դասակարգված ըստ բնակավայրերի։

Քաղաք Մարզ ІКАО ծածկագիր ԱՄՆ ՔԱԴՎ IATA ծածկագիր Օդանավակայանի անվանում Կոորդինատներ
Կապան Սյունիքի մարզ UDCK YUK Սյունիք օդանավակայան 39°12′10″ հս․ լ. 046°27′19″ ավ. ե.HGЯO
Գորիս Սյունիքի մարզ Շինուհայր 39°27′ հս․ լ. 046°21′ ավ. ե.HGЯO
Գյումրի Շիրակի մարզ UDSG LWN Շիրակ 40°45′01″ հս․ լ. 043°51′33″ ավ. ե.HGЯO
Ստեփանավան Լոռու մարզ UDLS Ստեփանավան 41°02′54″ հս․ լ. 044°20′13″ ավ. ե.HGЯO
Տաշիր Լոռու մարզ UD19 Կալինինո 41°06′52″ հս․ լ. 44°17′26″ ավ. ե.HGЯO
Ջերմուկ Վայոց ձորի մարզ Ջերմուկ 39°51′00″ հս․ լ. 45°41′00″ ավ. ե.HGЯO
Ստեփանակերտ Արցախ Ստեփանակերտ 39°54′05″ հս․ լ. 046°47′13″ ավ. ե.HGЯO
Երևան (մայրաքաղաք) UDYZ EVN Զվարթնոց 40°08′50″ հս․ լ. 044°23′45″ ավ. ե.HGЯO
Երևան (մայրաքաղաք) UDYE UD20 Էրեբունի 40°07′19″ հս․ լ. 044°27′53″ ավ. ե.HGЯO
Երևան (մայրաքաղաք) UD21 Եղվարդ 40°17′38″ հս․ լ. 044°33′52″ ավ. ե.HGЯO

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարություն 2020» (PDF).

Աղբյուրներ խմբագրել