Աշոտ Ղազարյան (ճարտարապետ)
հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ղազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աշոտ Արամի Ղազարյան (հունվարի 26, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2008), ճարտարապետ։
Աշոտ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1926 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2008 |
Կրթություն | ՀԱՊՀ (1949) |
Կենսագրություն խմբագրել
1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1952-1997 թվականներին աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում։ 1964-1971 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ և ճարտարապետության ու շինարարության պետական վերահսկողության Երևանի տեսչության պետ։ 1956 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1]։
Գործունեություն խմբագրել
Ղազարյանի նախագծերով կառուցվել են՝
- Կոմպոզիտորների միության ադմինիստրատիվ և բնակելի մասով տունը Դեմիրճյան փողոցի վրա, Երևան (համահեղինակներ՝ Էդուարդ Սարապյան, Էդուարդ Ալթունյան)
- Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը Հանրապետության Հրապարակում, Երևանում (համահեղինակներ՝ Էդուարդ Սարապյան, Մարկ Գրիգորյան)
- Բնակելի տներ Երևանում, Արտաշատում, Կապանում
- Հաշվողական կենտրոններ Երևանում՝ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում
- Կուրորտոլոգիայի և Ֆիզիոթերապիայի բժշկական կենտրոն Երևանում
- Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց Երևանում (նույն հիվանդանոցի մասնաճյուղ՝ Ստեփանավանում)
- Հիվանդանոց Արզնիում
- Հանրախանութ Ջերմուկում
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի պատվոգրով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005