Էդուարդ Ալթունյան (ճարտարապետ)
հայ ճարտարապետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ալթունյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Լևոնի Ալթունյան (օգոստոսի 26, 1922, Բեյրութ, Լիբանան - հոկտեմբերի 23, 1995, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Էդուարդ Ալթունյան | |
---|---|
Ի ծնե | Էդուարդ Լևոնի Ալթունյան |
Ծնվել է | 1922 օգոստոսի 26 |
Ծննդավայր | Բեյրութ |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1995 | (տարիքը 73)
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970-1981 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ։
Հեղինակ է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների և 1978-1980 թվականների (հեղինակային խմբի հետ) գլխավոր հատակագծերի, 1964-1988 թվականներին (հեղինակային խմբի հետ)՝ հյուսիսային զանգվածի չորս միկրոշրջանների կառուցապատման հատակագծերի[1]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԷդուրադ Ալթունյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Կոմպոզիտորների տունը (1957)
- «Ինտուրիստ» (1973-1985, այժմ՝ «Արմենիա-2») և «Էրեբունի» (1980) հյուրանոցները
- Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (1986)
- Դիլիջանում` ՀԿՄ ստեղծագործական տունը (1960-1977)
- Նախարարների խորհրդի ամառանոցային տները (1960)
- Սևանի ափին՝ «Կապուտակ Սևան» առողջարանի քոթեջները (1976-1983)
- Սոչիում «Բարեկամություն» պիոներ ճամբարը (1985)
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.