Հայաստանի խորհրդանիշներ, հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներ, որոնք ընդգրկված են պետական ավանդություններում։ Հայաստանի գլխավոր խորհրդանիշը Արարատ լեռն է, որի շուրջը դարեր շարունակ բնակություն են հաստատել հայերը[1]։

Պետական խորհրդանիշներ խմբագրել

Պատկեր Անվանում Նկարագրություն Ամսաթիվ
 
Հայաստանի դրոշ
Դրոշը բաղկացած է երեք հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր (վերևում), կապույտ (կենտրոնում) և նարնջագույն (ներքևում)։ Գույների նշանակության մասին կան բազմաթիվ մեկնաբանություններ։ Հայաստանի դրոշի մասին Հայաստանի օրենքում ասվում է. «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։

Ունի 1։2 համամասնություն[2]։

Ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24-ին[3]։
 
Հայաստանի զինանշան
Զինանշանը բաղկացած է հետևյալ տարրերից․ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները[4]։

Ընդունվել է 1992 թվականի ապրիլի 19-ին[3]։
Հայաստանի օրհներգ Հայաստանի օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով։ Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտության հեղինակը՝ Բարսեղ Կանաչյանը[5]։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին[3]։

Ազգային խորհրդանիշներ խմբագրել

Պատկեր Անվանում Նկարագրություն
 
Արարատ լեռ
Արարատը, ըստ երևույթին, Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է։ Ըստ Աստվածաշնչի՝ Նոյյան տապանը համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանել է Արարատ լեռան վրա, որտեղից էլ ծագել է նոր կյանք։
 
Արևախաչ
Արևախաչը Հայաստանի և հայության գլխավոր ոչ նյութական խորհրդանիշն է։
 
Խաչքար
Խաչքարը Հայաստանի խորհրդանիշն է։ Խաչքարի նախնիները՝ վիշապները, գոյություն են ունեցել դեռևս Ուրարտու պետության ժամանակներից, իսկ ամենահին հայկական խաչքարը թվագրված է 879 թվականով և պահվում է Գառնու տաճարում։ Աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաչքարերի տարածվածությունը վկայում է հինավուրց Հայաստանի պատմության և մեծության մասին։
 
Դուդուկ
Դուդուկը հայկական ժողովրդական երաժշտական գործիք է։ Աշխարհի հնագույն գործիքներից մեկն է։ Դուդուկն ավանդաբար պատրաստվում է ծիրանի ծառից։ 2005 թվականից հայկական դուդուկը և դրա երաժշտությունը ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտ[6]։
 
Ծիրան
Հայկական ծիրանը հնուց ի վեր աճեցվել է հայերի կողմից և արտացոլել Հայկական լեռնաշխարհի բնությունը։
 
Խաղող
Համաձայն աստվածաշնչյան ավանդության՝ Նոյը, տապանից դուրս գալով, տնկել է խաղողի որթաթունկ, այնուհետև գինի պատրաստել։ Խաղողը հայերի համար խորհրդանշում է առատություն և կենսուրախություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի մասին - Ընդհանուր տեղեկություններ - Հայաստանի Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. «Legislation: National Assembly of Armenia». parliament.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Legislation: National Assembly of Armenia». parliament.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Legislation: National Assembly of Armenia». parliament.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. «UNESCO - Duduk and its music». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.