Համլետ Շեկյան

հայ ճարտարագետ-մեխանիկոս

Համլետ Գուրգենի Շեկյան (նոյեմբերի 17, 1935(1935-11-17), Քոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003):

Համլետ Շեկյան
Ծնվել էնոյեմբերի 17, 1935(1935-11-17) (88 տարեկան)
ԾննդավայրՔոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1962)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2002)
Մասնագիտությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

Համլետ Շեկյանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 17-ին Քոլատակ (այժմ՝ Արցախ, Մարտակերտի շրջան) գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962-1963 թվականներին և 1970-1978 թվականներին աշխատել է էլեկտրամեխանիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում, 1963-1969 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1979-1981 թվականներին՝ Երևանի էլեկտրամեքենաշինական գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1981-1988 թվականներին՝ «Հայմարմարգրանիտ» գիտաարտադրական միավորումի գլխավոր ճարտարագետ, 1990 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող[1]։

Աշխատանքները վերաբերում են թրթռասողքի և լարումների ռելաքսացիայի, բարձր հաճախության տատանումների ազդեցությամբ աշխատող բարակապատ կառուցվածքների մեխանիկական վարքի հարցերին[2]։ Լուծել է հակաօդային պաշտպանության և ժողտնտեսության զարգացման հետ կապված խնդիրներ, կատարել աերոդինամիկայի, հրթիռային, լազերային և երկաթուղային տեխնիկային վերաբերող աշխատանքներ[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2005, էջ 259։
  2. «Բանբեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, N 1, Երևան» (PDF). 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «Шекян, Гамлет Гургенович - Исследование и конструирование некоторых упругодемпферных опор для высокооборотных электрических машин [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата технических наук. (01.02.06; 05.025) - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.