Համիդ Հասան օղլի Սուլթանով, (ադրբ.՝ Həmid Həsən oğlu Sultanov, 1889-1939), ադրբեջանցի հեղափոխական, քաղաքական գործիչ, Ադրբեջանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1907)։

Համիդ Սուլթանով
ադրբ.՝ Həmid Həsən oğlu Sultanov
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1889(1889-05-26) կամ 1889[1]
ԾննդավայրŞınıx, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1938(1938-01-21) կամ 1938[1]
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանական ԽՍՀ,  ԱԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ֆունկցիոներ, պետական ծառայող և communist
ԱմուսինԱյնա Սուլթանովա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Order of the Red Banner of the Azerbaijan Soviet Socialist Republic
 Hamid Sultanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1909-1913 թվականներին սովորել է Լայպցիգի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Եղել է «Հումմեթ» բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից, կոմիտեի անդամ։ 1918 թվականին կռվել է մուսավաթական խռովարարների դեմ, եղել է հակասովետական բանդաների դեմ պայքարի գծով արտակարգ կոմիսար։ Աստրախանում մասնակցել է սպիտակ գվարդիականների դեմ մղվող կռիվներին։ 1919 թվականին ընտրվել է Կովկասյան երկրային կոմիտեի անդամ, Ադրբեջանի կոմկուսի I համագումարում՝ Կենտրոնական կոմիտեի անդամ, Ադրբեջանում սովետական կարգեր հռչակվելուց հետո՝ ռազմական հեղաշրջական կոմիտեի անդամ։ Գյանջայում (Գանձակ) մուսավաթական ապստամբության ճնշման գործում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Սուլթանովը կուսակցական և պետական ղեկավար աշխատանք է տարել ԱԽՍՀ-ի մի շարք ժողկոմատներում։ Ընտրվել է Ադրբեջանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի, Անդրկովկասյան Երկրային կոմիտի, ԱԽՍՀ-ի, ԱՍՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի կենտրոնական գործնական կոմիտեների անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 185