Համերֆեստի եկեղեցի


Համերֆեստի եկեղեցի (նորվ.՝ Hammerfest kyrkje), գործող լյութերական եկեղեցի Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյի Համերֆեստ կոմունայի համանուն քաղաքում։ Հանդիսանում է Համերֆեստ ձկնորսական քաղաքի այցեքարտ։

Համերֆեստի եկեղեցի


ՏեղադրությունՀամերֆեստ
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿրոնադավանանքԼյութերականություն
Պատմություն
Հիմնադիր(ներ)Նորվեգական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԳործող
Ճարտարապետ(ներ)Հանս Մագնուս
Ճարտարապ. ոճՄոդերնիզմ
Կառուցման սկիզբ1961թ.

Համերֆեստի հին եկեղեցին կառուցվել էր 1620 թվականին և գտնվել է ներկայիս եկեղեցու հարևանությամբ։ Այն ամբողջությամբ այրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ 1944 թվականին գերմանաֆաշիստական ուժերի նահանջի ժամանակ վերջիններս ամբողջությամբ ավերեցին քաղաքը։ Ներկայումս գործող եկեղեցին կառուցվել է 1961 թվականին։

Տաճարը գտնվում է քաղաքի հարավային մուտքի մոտ՝ ափին և համահունչ է տարածքի ռելիեֆին։ Եկեղեցու աշտարակը և գլխավոր մուտքը կառուցված է դեպի քաղաքի կողմը՝ հյուսիս-արևելք, իսկ ժամատունը նայում է դեպի Հյուսիսային ծով։

Եկեղեցու ճարտարապետ Հանս Մագնուսը հայտնի է նաև որպես Բերլեվոգի եկեղեցու հեղինակ։ Այն կառուցված է քարից և բետոնից ժամանակակից մոդերնիզմի ոճով։ Հեղինակը եկեղեցին կառուցելիս ոգեշնչվել է ձկնորսական ավանդական շինություններից։ Ըստ ճարտարապետի՝ այն լավագույնս ներկայացնում է քաղաքի ձկնորսական ավանդույթները։

Եկեղեցու երկար նավը գրեթե հավասարակողմ եռանկյան տեսք ունի։ Վերին մասում ընդգծված է նաև բետոնե սյուները, որոնց վրա հենվում է տանիքը։

Խորանը զարդարված է վիտրաժով, որի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանը։ Այն պատրաստելու համար Մագնուսից պահանջվեց երկու տարի։ Վիտրաժով են զարդարված նաև կողային ապակիները։ Եկեղեցու պատերին նկարված են նաև Հիսուսի վերջին ընթրիքը ներկայացնող տեսարաններ։

Եկեղեցին ունի 525 անձի տարողունակություն։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել