Համազասպ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպ Մխիթարյան (Համուզ, հունվարի 5, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Համազասպ Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1977) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Amazasp Mkhitaryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀամազասպ Մխիթարյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1971-1977 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1977 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հունգարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում և այլուր։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1983 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է։ 1985-1995 թվականներին կատարել է գրքերի ձևավորման աշխատանքներ (Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի և այլոց գրքեր)։ 1985-1990 թվականներին Մոսկվայում մասնակցել է գրքի միջազգային փառատոնին։ 1990-1995 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում։ 1995-2005 թվականներին ապրել և աշխատել է Մոսկվայում, 2005 թվականից ապրում և ստեղծագործում է Երևանում[1]։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի և Մոսկվայի թանգարաններում, պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում[2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Համազասպ Մխիթարյան». zarkfoundation.com.
- ↑ «Мхитарян Амазасп (Амуз) - биография, каталог картин». sar-gallery.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համազասպ Մխիթարյան կատեգորիայում։ |