Հաղթանակի մեդալ (Մեծ Բրիտանիա)

Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակի մեդալ (նաև կոչվում է Inter-Allied Victory Medal (անգլ.՝ Inter-Allied Հաղթանակի մեդալ)) Բրիտանական տարբերակն է Միջդաշնակցային հուշամեդալ, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերաններին պարգևատրելու համար։ Ստացողների ընդհանուր թիվը կազմել է գրեթե վեց միլիոն մարդ։

Հաղթանակի մեդալ
Изображение орденской планки
Երկիր Միացյալ Թագավորություն
Տեսակcampaign medal?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվսեպտեմբերի 1, 1919
Հերթականություն
 Interallied Victory Medal (United Kingdom) Վիքիպահեստում
Հաղթական մեդալ շնորհվել է հանգուցյալ Կրիպամայ Բոզեին Բելյատորեից, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան

Միջդաշնակցային կոմիտեն 1919 թվականի մարտին որոշեց սահմանել ընդհանուր մեդալ Առաջին համաշխարհային պատերազմի Դաշնակից երկրների համար[1]։ Մեդալի բոլոր թողարկումներն ունեին որոշակի ընդհանուր հատկանիշներ, այդ թվում՝ Հաղթանակի թևավոր պատկերը դիմերեսին և նույն ժապավենը[2]։

Պարգևատրման պատճառները խմբագրել

Մեդալը շնորհվել է բոլոր նրանց, ովքեր ստացել են 1914 թվականի Աստղ կամ 1914–1915 թվականների Աստղ, ինչպես նաև նրանք, ովքեր արժանացել են Բրիտանական պատերազմի մեդալի։ Այն առանձին չի թողարկվել։ Ստացողները պետք է ծառայած լինեին Միացյալ Թագավորության զինված ուժերում կամ որոշակի ճանաչված կամավոր կազմակերպություններում և կռված պատերազմական տարբեր գործողությունների 1914 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Տնային ծառայությունը հաշվառվել է միայն նրանց համար, ովքեր մասնակցել են Մեծ Բրիտանիայի օդային մարտերին և Ֆրանսիա կատարած թռիչքներին։ Կանայք իրավասու էին ստանալ Առաջին համաշխարհային պատերազմի այս և մյուս մեդալները, եթե նրանք ծառայել էին որպես բուժքույրեր և օժանդակ կազմակերպություններում այլ գործառույթների էին իրականացրել։ Մեդալով պարգևատրվել են նաև այն սակրավորները, ովքեր 1918 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 1919 թվականի նոյեմբերի 30-ը Հյուսիսային ծովում իրականցրել են ականազերծման աշխատանքներին և մինչև 1920 թվականի հուլիսի 1-ը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ օժանդակած զինվորականներին[3]։

Նկարագրություն խմբագրել

  • Մեդալը բրոնզե է, կլոր, 36 միլիմետր (1,4 դյույմ) տրամագծով։ Մրցանակն ի սկզբանե պատրաստված էր փայլատ բրոնզից, սակայն ավելի ուշ թողարկումները պատվեցին թափանցիկ լաքով, ինչը նրան փայլ տվեց[4]։ Այն մշակվել է Ուիլյամ Մաքմիլանի կողմից։
  • Մեդալի դիմերեսին պատկերված է Հաղթանակի թևավոր կերպարը (կամ Վիկտորիան)՝ ողջ հասակով աջ ձեռքին արմավենու ճյուղ և ձախ ձեռքը վերև բարձրացրած։
  • Դիմերեսին ողջ տարածքվ գրված է «THE GREAT / WAR FOR / CIVILISATION / 1914—1919» (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար)` գրված չորս տողով և շրջապատված դափնեպսակով։
  • 39 միլիմետր (1,5 դյույմ) լայնությամբ ժապավենը ներկայացնում է գույների ծիածանը, մանուշակագույնը վերածվում է կենտրոնական կարմիր շերտի։ Ժապավենը շքանշանին ամրացվում է ճարմանդային օղակի միջոցով։
  • Մեդալի եզրին մակագրված են եղել անունը, կոչումը, ծառայության համարը և մրցանակի մի մասը[5]։ Բանակի սպաներին շնորհված մեդալների վրա բաց է թողնվել գնդի կամ կորպուսի անվանումը։
  • 1914 թվականի օգոստոսի 4-ից մինչև 1920 թվականի օգոստոսի 10-ը հաղորդագրություններում նշվածները ստացան բրոնզե կաղնու տերեւ մեդալի ժապավենի վրա և ավելի փոքր տարբերակ՝ ոչ մեդալային ժապավենի վրա։

Կեղծանուն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի երեք մեդալները (1914 կամ 1914-1915 թվականների աստղը, բրիտանական պատերազմի մեդալը և Հաղթանակի մեդալը) միասին անվանվել են Պիպ, Սքվիկ և Ուիլֆրեդ՝ ի պատիվ կոմիքս հերոսների (շուն, պինգվին և նապաստակ), որոնք հայտնի էին պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Պիպը երկու աստղերից մեկի անունն էր, Սքվիկը բրիտանական պատերազմի մեդալն էր, իսկ Ուիլֆրեդը Հաղթանակի մեդալն էր[6]։

Երբ միայն բրիտանական պատերազմի շքանշանն ու Հաղթանակի մեդալը միասին էին կրում, դրանք կոչվում էին Մաթ և Ջեֆեր՝ ի պատիվ այդ ժամանակվա թերթի կոմիքսի[7]։

Կրելու պատվեր խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմում ծառայողական մեդալներ կրելու պաշտոնական կարգը հետևյալն էր[8]։

  • 1914 Աստղ
  • 1914-1915 Աստղ
  • Բրիտանական պատերազմի մեդալ
  • Առևտրային նավատորմի պատերազմի մեդալ
  • «Հաղթանակի մեդալ»
  • Տարածքային ուժերի պատերազմի մեդալ
  • Հնդկաստանում ծառայության մեդալ (1919թ. Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար)

Տարբերակներ այլ երկրների համար խմբագրել

1919 թվականի մարտին Փարիզի կոմիտեն Դաշնակիցներ (Առաջին համաշխարհային պատերազմ) Դաշնակից տերությունների ներկայացուցիչներից առաջարկեց ստեղծել ընդհանուր միջդաշնակցային հուշամեդալ[9]։ Սա թույլ կտար խուսափել դաշնակից երկրների միջև հուշամեդալներ փոխանակելու անհրաժեշտությունից։ Յուրաքանչյուր երկիր պետք է մշակեր իր տարբերակը՝ հետևելով որոշակի ընդհանուր չափանիշների՝ դիմերեսին նույն մակագրությունը («Քաղաքակրթության համար մեծ պատերազմ») և կախված է ծիածանի գույներով Ճապոնիան Ճապոնիայի փոխարինեց Նիկեի կերպարը, քանի որ թևավոր աստվածուհին մշակութային նշանակություն չուներ երկրի համար[10]։

Արդյունքում սահմանվել են մրցանակի հետևյալ տարբերակները[2].

Երկիր Մեդալի երես Մեդալի հակառակ երես Պարգև Նկարագրություն Հակառակ կողմի նկարագրություն Ժապավեն
  Բելգիա
 
 
Պարգևատրվել են 1914 թվականի օգոստոսի 1-ից մինրև 1918 թվականի նոյեմբերի 11-ը Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցություն ունեցած մասնակիցները։

Ավելի ուշ, մինչև 1951 թվականի օգոստոսի 17-ը, բազմաթիվ հրամանագրերով, այս մեդալով պարգևատրված անձանց շրջանակը ընդլայնվեց. այն շնորհվեց Աֆրիկայում ծառայող սպիտակամորթ և բնիկզորքերին, Բելգիայի առևտրային և ձկնորսական նավատորմի անձնակազմին, ինչպես նաև այն քաղաքացիական անձանց, ովքեր պարգևատրվել էին «Խաչակրաց խաչ»։

Երեսի կողմ․Հաղթանակի աստվածուհու կերպարն՝ աջ ձեռքում սուրը, կանգնած երկրագնդի վրա։

36 մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն․ «Երկակի ծիածան» — մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

Հակառակ կողմ․ Դրոշի կենտրոնում գտնվում է Բելգիայի զինանշանը, շրջապատված 9 վահանով և դաշնակից երկրների խորհրդանիշներով՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Չինաստան, Ռումինիա, Բրազիլիա, Սերբիա, Պորտուգալիա, Իտալիա և Մեծ Բրիտանիա։ Վահանները ծածկված են կաղնու ճյուղերով։ Շրջանի վրա կա երկու լեզուներով գրություն՝ ֆրանսերեն և ֆլամանդերեն․ «Մեծ պատերազմ՝ քաղաքակրթության համար»։
  Բրազիլիա
 
 
  Միացյալ Թագավորություն
 
 
Բրոնզե այս մեդալով պարգևատրվել են նրանք, ովքեր 1914 կամ 1914-1915 թվականների պարգևատրվել էն Աստղերով, նաև նրանք, ովքեր քիչ բացառությամբ պարգևատրվել են Բրիտանական զինվորական մեդալով։ Երեսի կողմ․ Հաղթանակի աստվածուհու կերպարն՝ առաջ հենված, ձախ ձեռքը՝ վեր, աջ ձեռքում՝ արմավենու ճյուղ։ Հակառակ կողմ: Արձանագրությամբ «THE GREAT WAR FOR CIVILIZATION 1914—1919», շրջապատված դափնետերևով։

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն: «Երկակի ծիածան» — մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  Հունաստան
 
 
Երեսի կողմ:Հաղթանակի աստվածուհու կերպարն՝ աջ ձեռքին դափնու ծաղկեպսակ և ձիթապտղի ճյուղ, իսկ ձախ ձեռքին՝ լորենու ծաղկեպսակ։ Հակառակ կողմ: Ուղղանկյուն պատվանդանի վրա նորածին Հերակլես, օձերի դեմ պայքարում, ներքևում ամսաթվերը 1914-1918․ շրջապատում գրություն՝ Ο ΜΕΓΑΣ ΥΠΕΡ ΤΟΥ ΠΟΛΙΤΙΣΜΟΥ ΠΟΛΕΜΟΣ (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար), պատվանդանի վրա՝ ΣΥΜΜΑΧΟΙ ΚΑΙ ΕΤΑΙΡΟΙ (Դաշնակիցներ և գործընկերներ), ապա երկու սյունակում՝ 1) ΑΓΓΛΙΑ | ΑΜΕΡΙΚΗΣ ΗΝΩ ΜΕΝΑΙ ΓΟΛΙΤΕΑΙ | ΒΕΛΓΙΟΝ | ΓΑΛΛΙΑ | ΕΛΛΑΣ | ΙΤΑΛΙΑ | ΙΑΠΩΝΙΑ (Անգծլիա | Ամերիկայի միացյալ Նահանգներ | Բելգիա | Ֆրանսիա | Հունաստան | Իտալիա | Ճապոնիա), 2) ΜΑΥΡΟΒΟΥΝΙΟΝ | ΠΟΡΤΟΓΑΛΙΑ | ΡΩΣΣΙΑ | ΡΟΥΜΑΝΙΑ | ΣΕΡΒΙΑ | ΣΙΑΜ | Κ.Τ.Λ. (Չեռնոգորիա | Պորտուգալիա | Ռուսաստան | Ռումինիա | Սերբիա | Սիամ | և այլն).

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն։ «Երկակի ծիածան» — մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  Իտալիա
 
 
Ստեղծվել 1922 թվականին իտալացի զիվորների համար, ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի։ Երեսի կողմ: Հաղթանակի այլաբանական կերպարն՝ լծված չորս առյուծներով, նկարչի մակագրությամբ Orsolini MOD., արտադրողները S. JOHNSON. MILANO. Հակառակ կողմ: Խաղաղության խորհրդանիշը, GRANDE GUERRA PER LA CIVILITA (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար),

(1914-1918 թվականներ.), AL COMBATIENTI DELLA NAZIONE ALLEATE ED ASSOCIATE (դաշնակից և միասնական երկրների զինյալների համար),

Ժապավեն Կրկնակի ծիածանի գույներ, որոնք խորհրդանշում են փոթորիկի հանգստությունը։
  Կուբա
 
 
  Պորտուգալիա
 
 
  Ռումինիա
 
 
Ստեղծվել է 20 հուլիսի 1921 թվականին։

Պարգևատրվել են բոլոր այն զինծառայողները, որոնք 1916 թվականի օգոստոսի 26֊ից 1921 թվականի մարտի 31֊ը մասնակցել են մարտերին։

Երեսի կողմ: Հաղթանակի աստվածուհու կերպարն է։ Հակառակ կողմ: Կենտրոնում դափնու տերևի ֆոնին հետևյալ մակագրությունը՝ MARELE RAZBOI PENTRU CIVILIZATIE (Համաշխարհային պատերազմ քաղաքակրթության համար), շրջապատված տվյալ մակագրություներով՝ ANGLIA, BELGIA, GRECIA, JAPONIA, SERBIA, RICA, CHINA, ROMANIA, ITALIA, FRANTA.

36մմ տրամագիծ.

Բրոնզ

Ժապավեն։ «Երկակի ծիածան»՝ մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  Սիամ
 
 
Ստեղծվել է 1921 թվականին։

1917-1918 թվականներին պարգևատրվեցին Եվրոպայի ռազմական արշավախմբի զինծառայողները։

Երեսի կողմ: Կենտրոնում չեխ Ռամի նկարը։ Հակառակ կողմ: Չորս տողանի մակագրությամբ։ "Մեծ պատերազմ քաղաքակրթության համար, շրջապատված երկակի զարդարված օղակով։"

36մմ տրամագիծ

Բրոնզ.

Ժապավեն։ «Երկակի ծիածան»՝ մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  ԱՄՆ
 
 
Ստեղծվել է 1919 թվականի ապրիլի 9-ին Զինվորական ծառայության թիվ 48 նախարարության հրամանով՝ ԱՄՆ-ի բանակի համար։

1917 թվականի ապրիլի 6-ից մինչև 1920 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում Զինված ուժերում կատարվեց անթերի աշխատանք։ 1917 թվականի ապրիլի 6-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը Զինված ուժերի զինծառայողները եղել են ակտիվ ծառայության մեջ, ինչպես նաև 1918 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 1919 թվականի օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի եվրոպական մասում ամերիկյան արշավախմբի մի մասը։

Երեսի կողմ Կենտրոնում հաղթանակած աստվածուհու կերպարն է, աջ ձեռքին՝ սուր, իսկ ձախին՝ վահան։ Հակառակ կողմ: Կենտրոնում ԱՄՆ-ի խորհրդանիշը։

Վերևում շրջապատված գրությամբ՝ GREAT WAR FOR CIVILIZATION (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար), ձախում՝ GREAT BRITAIN (Մեծ Բրիտանիա), BELGIUM (Բելգիա), BRAZIL (Բրազիլիա), PORTUGAL (Պորտուգալիա), RUMANIA (Ռումինիա), CHINA (Չինաստան), աջում՝ FRANCE (Ֆրանսիա), ITALY (Իտալիա), SERBIA (Սերբիա), JAPAN (Ճապոնիա), MONTENEGRO (Չեռնագորիա), RUSSIA (Ռուսաստան), GREECE (Հունաստան), ներքևում կա հինգ աստղ։

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն։ «Երկակի ծիածան»՝ մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։ Ժապավենին կարելի է ամրացնել ամերիկյան աստղեր։

  Ֆրանսիա
 
 
Հիմնադրվել է 1922 թվականին ֆրանսիացի զինծառայողների համար, ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի։ Երեսի կողմ: Հաղթանակի այլաբանական պատկեր՝ մագիստրոսական մեդալակիր A. MORLON (Ալեքսանդր Մոռլոն)։ Հակառակ կողմ: Ֆրանսերեն գրվածքով LA/GRANDE CUERRE/ POUR LA/ CIVILISATION/ 1914-1919 (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար 1914-1918 թվականներ), փրուգյական նկար և հապավում R.F. (Ֆրանսիայի Հանրապետություն), նշում BR (բրոնզ). Ժապավեն։ Երկակի ծիածանի գույներ, որոնք խորհրդանշում են փոթորիկի հանգստությունը։
  Չեխոսլովակիա
 
 
Մեդալը ստեղծվել է 1920 թվականի հուլիսի 27-ին։ Երեսի կողմ։ Հաղթանակի աստվածուհու կերպարը՝ աջ ձեռքին դափնու ճյուղ, ձախ ձեռքին՝ ուղղահայաց պահված սուր և ոտքերի տակ տերևների կույտ, ստորագրված «O • Спаниель» (չեխ նկարիչ Отакаром Спаниеля, 1881-1955) Հակառակ կողմ։ Բոհեմայի առյուծը կենտրոնական վահանով, Սլովակիայի խորհրդանշով՝ կրծքին տերև, ամսաթվեր «1914» և «1919» ժապավենի վրա երկու կողմից, շուրջը չեխերեն մակագրությունով «SVETOVA VALKA ZA CIVILISACI» (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար)։

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն։ «Երկակի ծիածան» մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  Հարավաֆրիկյան Միություն
 
 
  Ճապոնիա
 
 
Ստեղծվել է 1920 թվականի սեպտեմբերի 17-ին կայսերության հրամանով։ Դրանով պարգևատրվում էին այն զինծառայողները, ովքեր 1914 թվականի օգոստոսի 23-ից մինչև 1920 թվականի հունվարի 9-ը ցուցաբերել էին արիություն։ Երեսի կողմ։ Երեսի կողմում հնագույն աստվածության՝ Օկունինուսի կերպարն է՝ ձեռքին սուր, այն Ճապոնիայում հանդիսանում է տղամարդկության խորհրդանիշը։ Հակառակ կողմ։ Հետնամասում ծաղիկներրի ուրվագիծն է, կենտրոնում աշխարհը՝ շրջապատված Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիայի դրոշներով։ ՅուրաքանչյոՐւ երկրի անունը նշված է մեհենագրությամբ։ Բացի այդ, կա գրություն՝ «և՛ դաշնակիցներ, և՛ միավորված ազգեր», իսկ եզրերին՝ մեհենագրություն «Մեծ պատերազմ քաղաքակրթության համար»։

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն: 37մմ լայնությամբ ժապավենը երկու կողմից զարդարված է ծիածանի գույներով, կենտրոնում կա կարմիր շերտ, իսկ եզրերին բարակ սպիտակ շերտեր։ Ժապավենի դեղին շերտը՝ պատրաստված Ճապոնիայում, որպես կանոն մի քիչ գորշ է, քան մյուս երկրների մեդալների ժապավենները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Type I Victory Medal 1914-19». Richard Flory. Orders & Medals Research Society Journal, September 2009, page 145
  2. 2,0 2,1 The interallied victory medals of World War I by Alexander J. Laslo, Dorado Publishing, Albuquerque. — 1986 Edition.(անգլ.)
  3. «Victory Medal, award criteria». North East Medals (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  4. «The Type I Victory Medal 1914-19». Richard Flory. Orders & Medals Research Society Journal, September 2009, pages 144—152.
  5. «British First World War Service Medals». Imperial War Museums (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին.
  6. Baker, Chris. «The British campaign medals for the Great War». The Long, Long Trail (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «Victory Medal, award criteria». North East Medals (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  8. [Campaign Stars and Medals awarded for service during the First World War, 1914—1919, should be worn in the following order…] : [անգլ.] : [арх. 20 Հունիսի 2023] // The London Gazette. — 1949. — № 38663 (Supplement) (12 July). — P. 3404.
  9. «I Type I Victory Medal 1914-19» զինվորների համար։ Ռիչարդ Ֆլորի. Orders & Medal Research Society Journal, սեպտեմբեր 2009, էջ 145
  10. |url=http://museumvictoria.com.au/collections/items/1211360/ medal-victory -medal-1914-1918-japan-1920|title=Միջդաշնակցային հաղթանակի մեդալներ|հրատարակիչ=Թանգարան Victoria|lang=en|access-date=2023-08-19|archive-date=2014-10-25 |արխիվ- url=https://web.archive.org/web/20141025002646/http://museumvictoria.com.au/collections/items/1211360/medal-victory-medal-1914-1918-japan-1920%7Cհղում =ոչ պիտանի} }