Հակոբ Ջիվանյան

հայ քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ

Հակոբ Արամի Ջիվանյան (փետրվարի 28, 1936(1936-02-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2016(2016-11-26)[1]), հայ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2011)։

Հակոբ Ջիվանյան
Ծնվել էփետրվարի 28, 1936(1936-02-28)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 26, 2016(2016-11-26) (80 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ (1961)
Ստեղծագործություն(ներ)Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդների բարեկամության հուշարձան
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Կենդանաբան-հյուսվածաբան Կարինե Ջիվանյանի եղբայրն է։

Կենսագրություն

խմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1983-1989 թվականներին՝ Գյումրիի գլխավոր նկարիչ, 1989-1992 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ։ Հակոբ Ջիվանյանի նախագծերով 1962-1973 թվականներին Գյումրիում կառուցվել են բնակելի տներ, աղբյուր-հուշարձաններ (1961-1973), Անիի 1000-ամյակի կոթողը, «Գյումրիի քարե մատյանը» (երկուսն էլ՝ 1984), Տարտուում՝ Խաչատուր Աբովյանի (1978), Շիրակի մարզի Ազատան (1980, ՀՀ Պետական մրցանակ՝ 1981) և այլ գյուղերում (1970-1981) Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների հուշարձաններ, կերտել է նկարիչ Մինաս Ավետիսյանի մահարձանը (1977, Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոն) և այլն[2]։

Հեղինակ է նաև երփնագրերի («Գյուղական անդորր», «Երեկո», «Բակ Լենինականում», «Աշնանային ակնթարթ» և այլն), խաչքարերի։

Էստոնիայի Տարտու քաղաքի Ազատության այգում գտնվող Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդների բարեկամության հուշարձանի հեղինակն է (1978)[3]։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ճարտարապետի անանց սերը | Asparez». www.asparez.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Zarkfoundation - Հակոբ Ջիվանյան». zarkfoundation.com.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում շնորհելու մասին

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 516