Կարինե Ջիվանյան
հայ կենդանաբան-հյուսվածաբան
Կարինե Արամի Ջիվանյան (հուլիսի 3, 1939 Լենինական (այժմ՝ Գյումրի)), հայ կենդանաբան-հյուսվածաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1990 թ.), պրոֆեսոր (1991 թ.)։
Ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Հակոբ Ջիվանյանի քույրն է։
Կարինե Արամի Ջիվանյան | |
---|---|
Ծնվել է | 1939 հուլիսի 3 |
Ծննդավայր | Լենինական (այժմ՝ Գյումրի) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | կենդանաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրել1961 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1964 թվականից աշխատում է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնում, 1993-2003 թվականներին՝ ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ողնաշարավոր կենդանիների ներքին օրգանների վերականգնման և փոխհատուցման-հարմարման շարժընթացների փոխազդեցություններին։
Համահեղինակ է «Կենսաբանության հարցերի շտեմարան» (2001) գրքի, «Իմունոլոգիա» (մաս 1, 2004 թվական) և այլ դասագրքերի[1]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ
- ՀՀ ԿԳՆ պատվոգիր
Երկեր
խմբագրել- Սեռական բջիջներ, բեղմնավորում և տրոհում։ (Դասախոսություն), Ջիվանյան Կարինե Արամի, Երևանի պետական համալսարան, Կենսաբանության ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984։
- Հյուսվածաբանության լաբորատոր պարապմունքների ուսումնաօժանդակ ձեռնարկ։ Ջիվանյան Կարինե Արամի, Երևանի պետական համալսարան, Կենսաբանության ամբիոն, Երևան, ԵՊՀ , 1992։
- Կենսաբանություն։ Կենդանիներ, Դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար, Ջիվանյան Կարինե Արամի, Դանիելյան Ֆելիքս Դանիելի, Ռուխկյան Ռաֆայել Հրաչի, Յավրույան Էդուարդ Գրիգորի, Երևան, Մակմիլան-Արմենիա, 2000։
- Կենսաբանության հարցերի շտեմարան։ Բուհի ընդունելության քննությունների համար, Գևորգյան Էլմիրա Մուշեղի, Ջիվանյան Կարինե Արամի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Երևան, Զանգակ-97, 2001։
- Իմունոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ։ Կարինե Արամի Ջիվանյան, Երևանի պետական համալսարան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2004։
- Կենսաբանություն։ Կենդանիներ։ Դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար, Ջիվանյան Կարինե Արամի, Դանիելյան Ֆելիքս Դանիելի, Ռուխկյան Ռ. Հ, Յավրույան Էդուարդ Գրիգորի, Երևան, Մակմիլան Արմենիա, 2005։
- Կենսաբանության ընթացիկ գնահատման առաջադրանքների նմուշների ժողովածու։ Ջիվանյան Կարինե Արամի, Կարապետյան Աննա, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Կրթական ծրագրերի կենտրոն, Երևան, Ա. հ., 2007:
- Հյուսվածաբանություն։ Ուսումնական ձեռնարկ։ Ջիվանյան Կարինե Արամի, Կարապետյան Ա. Ֆ., Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012։
- Իմունաբանություն։ (Ուսումնական ձեռնարկ), Ջիվանյան Կարինե Արամի, Ազնաուրյան Ա. Վ., Թռչունյան Արմեն Համբարձումի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինե Ջիվանյան» հոդվածին։ |