Հակոբ Այվազյան

հայ արձակագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Այվազյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Հովհաննեսի Այվազյան (դեկտեմբերի 20, 1890(1890-12-20)[1][2], Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 19, 1924(1924-04-19)[1][2], Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ առաջին պրոլետարական գրողներից։

Հակոբ Այվազյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1890(1890-12-20)[1][2]
ԾննդավայրՄեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էապրիլի 19, 1924(1924-04-19)[1][2] (33 տարեկան)
Վախճանի վայրՄեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1912)[1]
ԱշխատավայրԿոմունիստ[1], Մարտակոչ[1] և Դարբնոց[1]
Հակոբ Այվազյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1890 թ. դեկտեմբերի 20-ին, Լոռու Շահնագար գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, չորս տարի ուսանել Վենետիկի Մխիթարյանների մոտ, ավարտել Թրֆլիսի Ներսիսյան դպրոցը (1912)։ Աշխատակցել է «Կոմունիստ» (Բաքու), «Կարմիր աստղ», ապա «Մարտակոչ» օրաթերթերին (Թիֆլիս)։ Գրել է հեղափոխական ոգով տոգորված բանաստեղծություններ։ 1922 թվականին մասնակցել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի հիմնադրմանն ու նրա օրգան «Դարբնոց» ամսագրի հրատարակմանը։ Այվազյանը իր հոդվածներում հանդես է եկել սոցիալիստական արվեստին խորթ ուղղությունների դեմ։ Մահացել է 1924 թ. ապրիլի 19-ին, ծննդավայրում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Անմոռաց դեմքեր, Երևան, 1965 թ., էջ 218-220։
  • Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 22։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 348  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Այվազյան» հոդվածին։