Մարտակոչ (օրաթերթ)։ Ռուսաստանի կոմկուսի Անդրկովկասյան երկրամասային կոմիտեի օրգան։ Լույս է աեսել 1923-1927 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ա. Մյասնիկյան, Հ. Սուրխաթյան, Ա. Խումարյան, Ա. Երզնկյան, Ս. Խանոյան։ Պայքարել է խորհրդային կարգերի ամրապնդման համար, աշխատավորությանը համախմբել կոմունիստական կուսակցության շուրջը, քննադատել մենշևիկյան և բուրժուական այլ կուսակցությունների գաղափարախոսությունը։ Ծանոթացրել է մարքսիզմ–լենինիզմի դասականների աշխատություններին։ Մեծ ուշադրություն է նվիրել Անդրկովկասի և միութենական մյուս հանրապետությունների արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման հարցերին, կարևորել աշխատավորության գեղագիտական դաստիարակությունն ու անգրագիտության վերացումը։ Ներկայացրել է երկրամասի մշակութային կյանքի վերելքն ու գրականության և արվեստի նորությունները։ Թերթում հոդվածներով և այլ նյութերով հանդես են եկել կուսակցական և պետական գործիչներ, գիտնականներ, աշխատավորության ներկայացուցիչներ։ Տպագրել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հ. Հակոբյանի, Եղիշե Չարենցի և ուրիշների ստեղծագործությունները։ «Մարտակոչ»-ին զուգահեռ՝ որպես գրական–գեղարվեստական հավելված, լույս է տեսել նույնանուն շաբաթական պատկերազարդ հանդեսը (խմբագիր՝ Հ. Սուրխաթյան), ուր լուսաբանվել են գրականության ու արվեստի տեսական հարցեր, պարբերաբար տպագրվել հայ խորհրդային հեղինակների նոր գործերը, թարգմանություններ ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունից։ «Մարտակոչ»-ին նախորդել է «Կարմիր աստղ» (1920-1923) թերթը, հաջորդել՝ «Պրոլետարը» (1927-1938

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 342 CC-BY-SA-icon-80x15.png