«Հալելույա», երգ՝ գրված կանադացի երգիչ-երգահան Լեոնարդ Քոհենի կողմից։ Առաջին անգամ թողարկվել է 1984 թ.՝ «Տարբեր դիրքեր» (Various Positions) ալբոմի կազմում։ Երգը սկզբում մեծ հաջողության չի հասել։ Ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել Ջոն Քեյլի վերակատարումը, որի հիման վրա ավելի ուշ Ջեֆ Բաքլին ձայնագրել է իր տարբերակը։ Վերջին տարիներին բազմաթիվ երաժիշտներ կատարել են այն՝ ստուդիայում ձայնագրելով կամ համերգների ժամանակ։ Երգը օգտագործվել է նաև որպես ֆիլմերի և հեռուստահաղորդումների սաունդթրեք։

«Hallelujah»
«Hallelujah» սինգլի շապիկը (Լեոնարդ Քոհեն, )
Լեոնարդ Քոհենի սինգլը
«Various Positions» ալբոմից
Թողարկված1984 թվականի դեկտեմբերին
Ձայնագրված1984 թվականի հունիսին
ԺանրՖոլկ ռոք, գոսպել
ԵրգահանԼեոնարդ Քոհեն
Տևողություն4:36
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերՋոն Լիսսաուեր

Օրիգինալ տարբերակ խմբագրել

Նախքան «Hallelujah»-ի վերջնական տարբերակը գրելը՝ Քոհենը ստեղծել է տեքստի գրեթե 80 տարբերակ։ Դրանց մի մասը հեղինակը գրել է Նյու Յորքի «Ռոյալտոն» հյուրանոցում գտնվելու ժամանակ՝ միայն անդրավարտիքով նստած գետնին և գլխով հարվածելով հատակին[1]։ Արդեն պատրաստ տեքստը ընդգրկում էր աստվածաշնչյան որոշ հատվածներ՝ հիմնված Սամսոնի և նրան դավաճանած Դալիլայի պատմության («...և նա կտրեց քո մազերը», անգլ.՝ ...she cut your hair), նաև անհավատարիմ Դավիթ արքայի և նրա կնոջ՝ Վիրսիվայի («Դու տեսել էր՝ ինչպես է նա լողանում տանիքին. նրա գեղեցկությունը և լուսնելույսը տապալեցին քեզ», անգլ.՝ You saw her bathing on the roof, Her beauty in the moonlight overthrew you[2]), պատմությունների հիման վրա։

Երգի թողարկումից հետո 1984 թվականին Քոհենը իր շուրջերկրյա հյուրախաղերի ժամանակ կատարեց երգի օրիգինալ տարբերակը, սակայն 1988 և 1993 թվականների շրջագայությունների ժամանակ համարյա միշտ կատարվում էր երգի փոփոխված տարբերակը, միայն վերջին տունը միշտ անփոփոխ մնաց («Hallelujah»-ը ուրիշ տեքստով կարելի է լսել Cohen Live: Leonard Cohen in Concert համերգային ալբոմում)։ Այլ երաժիշտներ, որոնք կատարում են երգի քավր-տարբերակները համերգներին կամ ձայնագրում այն, սովորաբար միախառնում են տեքստի մի քանի տարբերակներ, երբեմն էլ փոխարինում այն սեփական տարբերակներով։ «Hallelujah»-ի ողջ գոյության ընթացքում ձայնագրվել է նրա ավելի քան 200 քավր-տարբերակ, այդ թվում նաև այլ լեզուներով[3]։ Տարբեր կատարումներ ընդգրկւոմ են տեքսի ամենատարբեր տարբերակները՝ վերցված Քոհենի հեղինակած 80-ից[4]։ 2012 թվականի սկզբին տրված հարցազրույցում Քոհենը նշել է, որ մինչև այժմ չի հոգնել երգի քավրներից և շատ ուրախ է, որ մարդիկ դեռ երգում են այն[5]։

Քավր-տարբերակներ խմբագրել

Ստուդիայի ձայնագրություններ խմբագրել

  • Առաջին քավրը ձայնագրվել է 1991 թվականին վալլայական երաժիշտ Ջոն Քեյլի կողմից՝ Քոհենի հիշատակին թողարկված I'm Your Fan ալբոմի համար, իսկ ավելի ուշ՝ Fragments of a Rainy Season ալբոմի։ Երաժիշտը տեսել էր այս երգի համերգային կատարումը և խնդրել Քոհենին ուղարկել տեքստը։ Լեոնարդը ուղարկել է 15 թերթ[6]։
  • Ջեֆֆ Բաքլին, ոգևորվելով Ջոն Քեյլի տարբերակից, ձայնագրել է «Hallelujah»-ն իր դեբյուտային ալբոմ Grace -իհամար, 1994 թվականին։ 2004 թվականին այս քավրը զբաղեցրել է 259-րդ հորիզոնականը «Ըստ Rolling Stone-ի՝ բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր»-ի ցուցակում։ Նույն թվականին Time-ը Ջեֆֆ Բաքլիի տարբերակը համարել է «նրբագեղ կատարում» և նշել, որ «Բաքլին վերստեղծել է երգը...օգտագործելով իր ձայնը իբրև փառքի ու տխրության, ցավի և գեղեցկության միջև գոյացած շրջադարձ[7]»: 2007 թվականի սեպտեմբերին Q-ն հատուկ հարցման արդյունքում երգը ընդգրկել է «Տասը լավագույն կոմպոզիցիաների» մեջ, Ջոն Լեջենդը մասնավորապես Բաքլիի տարբերակը համարել է «այնքան գեղեցիկ, որքան կարող եք պատկերացնել։ „Hallelujah“-ն հոյակապ տեքստ և երաժշտություն ունի, իսկ Բաքլիի կատարումը՜: Սա երբևէ լսածս լավագույն ձայնագրություններից է[8]» : Չնայած այս ամենին, Բաքլիի տարբերակը անմիջապես հիթ չդարձավ, և երաժիշտը չիմացավ՝ ինչպիսի հաջողություն է սպասվում նրա ձայնագրությանը. նա խեղդվեց 1997 թվականին։ Ալբոմը, որտեղ զետեղված էր «Hallelujah»-ը, 2002 թվականին (թողարկումից 9 տարի անց) ստացավ «ոսկե» կարճավիճակ։ Ինչպես օրիգինալը, Բաքլիի տարբերակը փաստացի չի թողարկվել որպես առանձին սինգլ. համաշխարհային չարթերում այն հայտնվեց 2006 թվականին՝ հերթականությամբ գլխավորելով Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի Թոփ-10-երը[9]։ 2008 թվականին մարտին այն գլխավորեց Hot Digital Songs-ը և ստացավ «պլատինե» կարգավիճակ՝ Ամերկյան ձայնագրական ընկերությունների ասոցացիաների կողմից[10], գրավեց 2-րդ հորիզոնականը UK Singles Chart-ում[11] : 2013 թվականին Ջեֆֆ Բաքլիի կատարմամբ «Hallelujah»-ն հայտնվեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ձայնագրությունների գրանցամատյանում[12][13]։
  • Ռուֆուս Ուեյնրայթը ձայնագրեց «Hallelujah»-ն Բաքլիի հետ կարճատև հանդիպումից հետո։ Ավելի ուշ նա այն կատարեց Ջոան Վասսերի և իր քրոջ՝ Մարտա Ուեյնրայթի հետ՝ Քոհենի մասին պատմող «Leonard Cohen: I'm Your Man» փաստագրական ֆիլմի համար։ Ուեյնրայթի տարբերակը հայտնվեց որպես Շրեկ մուլտֆիլմի պաշտոնական սաունդթրեք, սակայն հենց մուլտֆիլմում հնչում է Ջոն Քեյլի տարբերակը։
  • 2004 թվականին իր տարբերակը Hymns of the 49th Parallel ալբոմում ներկայացրեց Քեթրին դոն Լանգը։ Վերջինս երգը կատարում է այնպիսի խոշոր միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են կանադական «Ջունո» մրցանակաբաշխությունը (2005), որտեղ երգչուհուն պատվեցին երկու րոպե տևած հոտնկայս ծափահարություններով[14], «Կանադացի երգահանների փառքի սրահում» 2006 թվականին՝ ի նշան Քոհենի ընդգրկման[15], նաև 2010 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Վանքուվերում[16]։ Անջանի Թոմասը, որը երկար ժամանակ աշխատել է Քոհենի հետ, Լանգի կատարումը մեկնաբանել է այպես. «Ահա և վերջ, հիմա երգը կարելի է հանգիստ թաղել. սա ճշմարիտ կատարելության երանելի զգացումն էր[17]»:
  • Նորվեգացիներ Էսպիդ Լինդը, Կուրդ Նիլսենը, Ալեխանդրո Ֆուանտեսը և Էսկիլ Հոլմը թողարկեցին երգի մի տարբերակ, որը դարձավ համար մեկ հիթը իրենց հայրենիքում[18]։ Ձայնագրությունը դարձավ «պլատինե» երկու շաբաթվա ընթացքում, իսկ ըստ վերջնական արդյունքների վաճառվել է 250 000 տարբերակ։ Երգը մնացել է նորվեգիական թոփ-20-ում 37 շաբաթ շարունակ[19]։
  • Ալեքսանդրա Բյորկը հաղթող ճանաչվեց «The X Factor» շոուի հինգերորդ եթերաշրջանում՝ վերջին փուլում կատարելով «Hallelujah»-ն։ Այս կոմպոզիցիան ընդգրկող դեբյուտային սինգլը թողարկման օրը վաճառվեց 105 000 օրինակով (սահմանելով եվրոպական ռեկորդ առաջին 24 ժամվա ընթացքում վաճառքով[20]) և 576 000-ով՝ մեկ շաբաթում։ Բյորկի քավր-տարբերակը արթնացրեց նախկին տարբերակների նկատմամբ հետաքրքրությունը։ Ջեֆֆ Բաքլիի երկրպագույների կողմից սկսվեց շարժումը[21], որի նպատակը վերջինիս քավր-տարբերակի բարձրացումն էր Սուրբծննդյան չարթում և Բյորկի առաջնային դիրքը զբաղեցնելը[22]։ Արդյունքում, սակայն, Բյորկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ Բաքլին՝ երկրորդ[11]։ Երգի օրիգինալ տարբերակը նույնպես տեղ գտավ չարթում[11]։ Բյորկի «Hallelujah»-ն 2008 թվականին ճանաչվեց ամենավաճառվածը Մեծ Բրիտանիայում. դեկտեմբերի 28-ին NME ամսագիրը հայտարարեց 1 միլիոն վաճառված օրինակների մասին[23]։

Համերգային կատարումներ խմբագրել

  • Երգը առաջինը կատարողներից մեկը Քոհենի կոլեգա Բոբ Դիլանն էր (1988 թվականի հուլիսի 8, Մոնրեալ)[24]
  • Երգը անդադար կատարվել է իռլանդացի ռոք երաժիշտ Բոնոյի կողմից։ Այն հայտնվել է նաև Քոհենին նվիրված Tower of Song տրիբյուտ ալբոմում
  • Bon Jovi խումբը երգը կատարել է իր համերգային շարքերում, նաև Live at Madison Square Garden
  • Նիլ Դայմոնդը այն կատարել է իր համերգներին, իսկ 2010 թվականին զետեղել իր՝ Dreams ալբոմում
  • Իսպաներեն տարբերակը կատարում է Il Divo-ն. երգը ներառված է նաև The Promise ալբոմում
  • Երգի ռուսերեն տարբերակը կատարում է Պավել Ֆախրտդինովը։
  • Իրինա Բոգուշեվսկայան կատարել է երգի սեփական ռուսերեն թարգմանությունը 2015 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hail, Hail, Rock’n’Roll
  2. The Fourth, The Fifth, The Minor Fall
  3. LEONARD COHEN COVERED BY OTHER ARTISTS
  4. Leonard Cohen: Hallelujah!
  5. Leonard Cohen: 'All I’ve got to put in a song is my own experience'
  6. …more about Leonard Cohen’s «Hallelujah»
  7. 9171, 1006590, 00.html Keeping Up the Ghost(չաշխատող հղում)
  8. «Q: 10 Most Perfect Songs Ever». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. Lescharts.com: Hallelujah
  10. «RIAA Gold & Platinum Search Results». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 Jeff Buckley Storm Christmas Charts with Hallelujah
  12. Itzkoff, Dave (2014 թ․ ապրիլի 2). «Library of Congress Beefs Up Recordings Collection, but Watch Out for That Barber». Նյու Յորք Թայմս (անգլերեն). The New York Times Company. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. Sheryl Cannady, Steve Leggett (2014 թ․ ապրիլի 2). «News from the Library of Congress». The Library of Congress (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. k.d. lang Performances
  15. «The 3rd Annual Gala». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. k.d. lang Performs «Hallelujah» at Opening Ceremony of Vancouver Olympics
  17. «Sometimes you just get very lucky». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. norwegian charts
  19. Hallelujah by Espen Lind featuring Kurt Nilsen, Alejandro Fuentes and Askil Holm
  20. X Factor’s Alexandra Burke breaks Leona Lewis record
  21. «Jeff Buckley, Leonard Cohen fans unite on Facebook». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  22. Hallelujah Hits Number One and Two Slots in Christmas Charts
  23. Alexandra Burke’s Hallelujah Joins Million-Selling Singles List
  24. «Hallelujah — a song with a life of its own». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել