Ռուֆուս ՄաքԳերիգլ Ուեյնրայթ (հուլիսի 22, 1973(1973-07-22)[1][2][3], Rhinebeck, Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկա-կանադական[7] երգիչ-երգահան և կոմպոզիտոր[8]։ Նա յոթ ալբոմ է ձայնագրել և նրա երգերը բազմաթիվ ժողովածուներում և ֆիլմերի սաունդտրեկերում են տեղ գտել։ Նա գրել է նաև դասական օպերա և Շեքսպիրի սոնետների համար երաժշտություն։

Ռուֆուս Ուեյնրայթ
Ծնվել էհուլիսի 22, 1973(1973-07-22)[1][2][3] (50 տարեկան)
Rhinebeck, Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ և  Կանադա
Ժանրերփոփ[5] և ինդի փոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կատարող, դաշնակահար, երգիչ և երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր, դաշնամուր[5], վոկալ[5] և կիթառ[5]
ԼեյբլGeffen Records և Դեկա Ռեկորդս
ԿրթությունՄաքԳիլի համալսարան, F.A.C.E. School?, Interlochen արվեստի կենտրոն և Millbrook School?
ԱմուսինJörn Weisbrodt?[6]
Պարգևներ
Կայքrufuswainwright.com
 Rufus Wainwright Վիքիպահեստում

Կյանքը և կարիերան խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ուենրայթը ծնվել է Ռինբեկում, Նյու Յորք, ֆոլք երգիչներ Քեյթ ՄաքԳերիգլ և Լուդոն Ուենրայթի ընտանիքում[9][10] Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան էր։ Ողջ պատանեկությունը նա ապրել է Մոնրեալում, ունենալով կրկնակի՝ ամերիկյան և կանադական քաղաքացիություն[11]։ Նա հաճախել է Նյու Յորքի Միլբրուկ դպրոցը (որը նրա "Միլբրուկ" երգի ոգեշնչման աղբյուրն է), և հետագայում սովորել է դաշնամուր Մոնրեալի ՄաքԳիլ դպրոցում։. Նա սկսել է դաշնամուր նվագել վեց տարեկանում, իսկ 13 տարեկանից համերգներով շրջագայել է ՄաքԳերիգլ քույրեր և ընտանիք ֆոլք խմբով, որի կազմում էին Րուֆուզը, նրա քույր Մարթան, մայրը և մորաքույր Աննան։ Նրա "I'm a-Runnin'" երգը, որը նա կատարեց Tommy Tricker and the Stamp Traveller ֆիլմում 14 տարեկանում, 1989 թվականի Ջինի մրցանակաբաշխության լավագույն օրիգինալ երգ նոմինացիային արժանացավ[12]։ 1990 թվականին նա ներկայացվել էր Ջունո մրցանակաբաշխության տարվա ամենախոստումնալից տղամարդ վոկալիստ նոմինացիային[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուֆուս Ուեյնրայթ» հոդվածին։