Բովաքար լեռ
լեռ Հայաստանի Լոռու մարզում (Հալաբի լեռնաշղթա)
Բովաքար, Խալաբ, Խալապդաղ, Հալաբ, լեռնագագաթ Հայաստանի Լոռու մարզում։ Հալաբի լեռնաշղթայի ամենաբարձր (3016 մ)՝ կետմ է։ Մարգահովիտ գյուղից 6 կմ հյուսիս։ : Բովաքարի արևելյան լանջից է սկիզբ առնում Դեբեդի աջ՝ Ալարեքս վտակը։ Լեռնակատարը սեղանակերպ է, լանջերը ծածկված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ։ Կազմված է էոցենի հրաբխանստվածքային ապարներից և գրանոդիորիտային ներժայթուքներից։ Ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հյուսիսային լանջին կան անտառներ[1][2]։
Բովաքար լեռ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Լեռնաշղթա | Հալաբի լեռնաշղթա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 25 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 732 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |