Գայլաձորի կիրձ, Գայլաձոր, Գայլասար, Գայլասարի ձոր, Գյուլլագաղյան, կիրճ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Գուգարք և Վահագնաձոր գյուղերի միջև։ Բաժանում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաները։ Երկարությունը 12 կմ է, խորությունը՝ 600-1000 մ։ Ծագմամբ անտեցեդենտ է։ Լանջերն անտառապատ են։ Կիրճով անցնում են Երևան-Թբիլիսի երկաթուղին և ավտոխճուղին[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 26 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 780 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։