Բովաքար լեռ

լեռ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում (Հալաբի լեռնաշղթա)
(Վերահղված է Բովաքարից)

Բովաքար, Խալաբ, Խալապդաղ, Հալաբ, լեռնագագաթ Հայաստանի Լոռու մարզում։ Հալաբի լեռնաշղթայի ամենաբարձր (3016 մ)՝ կետմ է։ Մարգահովիտ գյուղից 6 կմ հյուսիս։ : Բովաքարի արևելյան լանջից է սկիզբ առնում Դեբեդի աջ՝ Ալարեքս վտակը: Լեռնակատարը սեղանակերպ է, լանջերը ծածկված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ: Կազմված է էոցենի հրաբխանստվածքային ապարներից և գրանոդիորիտային ներժայթուքներից։ Ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հյուսիսային լանջին կան անտառներ[1][2]։

Բովաքար լեռ
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
ԼեռնաշղթաՀալաբի լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից3016 մետր
Կոորդինատներ: 40°47′40.60000009961″ հս․ լ. 44°40′54.190000098397″ ավ. ե. / 40.7946111111387779° հս․. լ. 44.68171944447177424° ավ. ե. / 40.7946111111387779; 44.68171944447177424

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 25 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 732 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։