Հազարատերևուկ սովորական

բույսերի տեսակ
Հազարատերևուկ սովորական
Հազարատերևուկ սովորական
Հազարատերևուկ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Հազարատերևուկ (Achillea)
Տեսակ Հազարատերևուկ սովորական (A. millefolium)
Միջազգային անվանում
Achillea millefolium
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Հազարատերևուկ սովորական (լատին․՝ Achillea millefolium), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Սողացող կոճղարմատով, ստորգետնյա ընձյուղներով և ակոսավոր ուղղաձիգ ցողուններով բազմայա խոտաբույս է, որի բարձրությունը 20 սմ է։ Կրկնակի կամ եռակի մասնատված տերևները հերթադիր են։ Ստորին տերևները կոթունավոր են, միջինները՝ մանր և նստադիր։ Ցողունների վերին մասում՝ բարդ վահանիկներում, հավաքված են բազմաթիվ փոքր զամբյուղները։ Զամբյուղների եզրային լեզվակավոր ծաղիկները վարսանդավոր են, սպիտակ, երբեմն վարդագույն։ Միջին խողովակաձև ծաղիկները դեղին են, երկսեռ։ Փաթաթոցը կազմված է կղմինդրաձև դասավորված, երկարավուն կանաչ տերևիկներից։ Պտուղները մանր տափակ արծաթագույն-գորշագույն սերմիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, անտառներում, մարգագետիններում, դաշտերում և ճանապարհների եզրերին։ Հանդիպում է ամենուրեք, բոլոր մարզերում։ Ծաղկահյութաբեր և գեղազարդային բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներում օգտագործում են ծաղկող բույսի վերին մասը։ Ամբողջ բույսն ունի յուրահատուկ բուրմունք և դառը համ։ Հազարատերևուկն որոշ ճարպոտ կերակրատեսակներում և լիկյորներ պատրաստելիս օգտագործում են որպես համեմունք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.