Կարեն Միքայելյան

հայ արձակագիր, թարգմանիչ
(Վերահղված է Կ. Միքայելյանից)

Կարեն (Գերասիմ) Սարգսի Միքայելյան (հոկտեմբերի 19, 1883(1883-10-19), Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1941[2], Վոլոգդա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Պարբերական մամուլին աշխատակցել է Կ. Հզորյան և Հզորունի ծածկանուններով։

Կարեն Միքայելյան
Ծննդյան անունԳերասիմ Սարգսի Միքայելյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1883(1883-10-19)
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է1941[2]
Վախճանի վայրՎոլոգդա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Ենայի համալսարան[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Հայաստանի օգնության կոմիտե[1]
Կարեն Միքայելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վերին Ագուլիս գյուղաքաղաքում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1905 թվականից Մոսկվայի համալսարանում (ազատ ունկընդիր), ապա Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1910-1912 թվականներին եղել է Մոսկվայում լույս տեսնող «Գարուն» ամսագրի խմբագրական կազմում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի հայկական գործերի կոմիսարիատում։ 1925-1927 թվականներին որպես Հայաստանի Կարմիր խաչի ընկերության և ՀՕԿ-ի պատվիրակության անդամ մեկնել է Եվրոպա և ԱՄՆ։ Մահացել է 1942 թվականին[3]։

Երկեր խմբագրել

  • Զրկանքի հույզեր (պատմուածքներ եւ պատկերներ), գիրք Ա, Թիֆլիս, 1907, 214 էջ։
  • Ձմռան երեկոյ, Մոսկուա, 1912, 152 էջ։
  • Անմահական կայծ, 1924, Մոսկվա
  • Գյուղական հեռախոս, 1926, Փարիզ
  • Հայ ժողովրդական հարստություններն արտասահմանում, Մոսկվա, 1928, 72 էջ։
  • Majestic, Ամերիկյան կարճ պատմվածքներ, 1928, Մոսկվա
  • Գույների կռիվը, Մոսկվա, 1929, 148 էջ։
  • Կեցցեն հաղթվածները, Երևան, 1961, 215 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ուայլդ Օսկար, Եսասեր հսկան, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1911, 16 էջ։
  • Ուայլդ Օսկար, Եսասեր հսկան, Մոսկվա,1920, 16 էջ։
  • Ուայլդ Օսկար, Հեքիաթներ, Մոսկվա, 1920, 176 էջ։
  • Երջանիկ պրինցը (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Անձնվեր բարեկամը (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Նշանավոր Ռոկետը (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Սոխակն ու վարդը (հեղինակ՝Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Հեքիաթներ (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Պատանի արքան (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1924, Մոսկվա
  • Գնացքը փրկող աղջիկը (հեղինակ՝ Կորդելիա), 1924, Մոսկվա
  • Սկզբում վիրաբույժ, ապա մի քանի նավերի կապիտան Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունները դեպի աշխարհի այլևայլ երկրներ (հեղինակ՝ Ջոնաթան Սվիֆտ), 1934, Երևան
  • Սկզբում վիրաբույժ, ապա մի քանի նավերի կապիտան Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունները դեպի աշխարհի այլևայլ երկրներ (հեղինակ՝ Ջոնաթան Սվիֆտ), 1950, Երևան
  • Ջոնաթան Սվիֆտ, Սկզբում վիրաբույժ, ապա մի քանի նավերի կապիտան Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունները դեպի աշխարհի և այլ երկրներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 436 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 625.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 386.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 625