Հայերը Ստամբուլում
Հայեր Կոստանդնուպոլսում բնակություն են հաստատել Բյուզանդական կայսրության կազմավորման սկզբից։ Նրանք հիմնականում զինվորականներ, վաճառականներ, ճարտարապետներ կամ ուսումնառության եկած երիտասարդներն էին։ 572 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծվեց հայոց առանձին կրոնական համայնք։ Հայերի թիվը ստվարացել է, երբ 9-ից 11-րդ դարերում Բյուզանդիայի գահին տիրել է Հայ մակեդոնական կամ Հայկական հարստությունը (դինաստիա)։
1453 թվականին Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո Մուհամմեդ II սուլթանը, ի հակակշիռ հույների, մեծ թվով հայ և հրեա շինարար, վարպետներ վերաբնակեցրեց քաղաքում։ 1461 թվականին Կոստանդնուպոլսում հաստատվեց հայոց պատրիարքություն՝ Հովակիմ Բրուսացի եպիսկոպոսի գլխավորությամբ, նրան շնորհվեց այն իրավասությունները, որ ուներ Հունաց Տիեզերական պատրիարքը։ Այսպիսով հիմք դրվեց Թուրքիո Հայոց Պատրիարքության (Հայ Պոլիս, Երևան, 2000)։ Այս դարերի ընթացքում ավելի քան 80 պատրիարքներ ղեկավարել են Կոստանդնուպոլսի Հայոց հոգևոր կենտրոնը։
1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան կառավարության հրամանով Կ. Պոլսի հարյուրավոր հայ մտավորականներ արտաքսվեցին քաղաքից. նրանց մեծ մասին ճանապարհին ոչնչացրին։ Ներկայումս Կոստանդնուպոլսում բնակվում է 50.000-70.000[1] հայ։ Գործում են 36 հայկական եկեղեցիներ։
Պատմություն
խմբագրելՀայտնի է, որ Կ․ Պոլսում հայերն ապրել են Բյուզանդական կայսրության ժամանակներից՝ թուրքերի ներխուժումից դեռ դարեր առաջ։ 1453 թվականի մայիսի 29-ին գրավելով Կ․ Պոլիսը՝ թուրքերը վերջին մահացու հարվածը հասցրին պաշարումից, սովից ու հիվանդություններից ուժասպառ բնակչությանը, որի մի մասը կոտորվեց, մի մասն էլ գերեվարվեց։ Անհրաժեշտ էր գրեթե ամբողջովին ամայացած քաղաքը լցնել բնակչությամբ, ապահովել նրանց կենսագործունեությունը։ 1461 թվականին Կ․ Պոլսում վերաբնակեցվեցին Պրուսիայից եկած հայեր՝ իրենց առաջնորդ Հովակիմի հետ։ Հայերի ու մյուս ժողովուրդների բռնագաղթերը Կ․ Պոլիս շարունակվեցին նաև հետագայում։ Հույն և հայ գաղթականներին տրվեցին տներ և այլ զիջումներ։ Կ․ Պոլսի բնակչությունը համալրվեց բազմահազար նորեկներով։ 15-րդ դարի վերջին քառորդին ղրիմահայերը կազմեցին Կ․ Պոլսի հայ բնակչության մի ստվար զանգվածը։
18-րդ դարի սկզբներին Կ․ Պոլսի հայ գաղթօջախը ապրում էր որակական փոփոխությունների մի շրջան, որը պայմանավորված էր և՛ ներքին համայնքային կյանքի, և՛ օսմանյան Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական զարգացումներով։
Հողի վարձակալական համակարգի որակական ընդլայնումները, որ մեծապես կաշկանդում էին գյուղատնտեսության զարգացումը, իրենց կնիքը դրեցին նաև Կ․ Պոլսի հայ հանրության սոցիալական նկարագրի վրա։ Կ․ Պոլսի պատրիարքությունը շարունակում էր ցնցվել դավանական հակասությունների պատճառով, որոնք մերթ պրկվում, մերթ թուլանում էին նաև արտաքին քաղաքական ճնշումների պատճառով։
18-19-րդ դարերի պոլսահայ համայնքի ամենամարդաշատ տարրը՝ արհեստավորական-առևտրական էսնաֆը անմիջականորեն կրում էր օսմանյան տնտեսության մեջ կատարող տեղաշարժերի հետևանքները։ 18-րդ դարում և դեռ մինչև թանզիմաթ ու դրանից հետո Կ․ Պոլսի հայ արհեստավորությունը շարունակում էր պահպանել իր կենսագործունեությունն ու հասարակական կշիռը։
Պետության վերակառուցմանն ուղղված օսմանյան սուլթանների քաղաքականությունն իր կնիքը պետք է դներ Կ․ Պոլսի հայ համայնքի կյանքի վրա։ Սահմանադրությունը հանդես էլ գալիս ոչ միայն որպես Կ․ Պոլսի, այլև Արևմտահայաստանի և ամբողջ Թուրքիայի հայերի կրթական, լուսավորական, մշակութային կյանքը կարգավորող փաստաթուղթ։ 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան կառավարության հրամանով Կ. Պոլսի հարյուրավոր հայ մտավորականությունն արտաքսվեց քաղաքից. նրանց մեծ մասին ճանապարհին ոչնչացրեցին։ Ներկայումս Կոստանդնուպոլսում բնակվում է 50.000-70.000 հայ։ Գործում են 36 հայկական եկեղեցիներ։
Պատրիարքարան |
---|
Ս. Հոգի Մատուռ |
Ս. Անդրէաս Մատուռ |
Ս. Գրիգոր Նարեկացի Լուսաղբիւր Մատուռ |
Գումգաբու |
Հին քաղաք |
---|
Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի |
Ս. Որդւոց Որոտման Եկեղեցի |
Ս. Յարութիւն Մատուռ |
Պէզճեան Սրահ (Ս. Խաչ Եկեղեցի) |
Ս. Յովհաննէս Մկրտարան Մատուռ |
Ս. Թորոս Լուսաղբիւր Մատուռ |
Գումգաբու |
---|
Ս. Գևորգ Եկեղեցի |
Ս. Յակոբ Գլխադիր Եկեղեցի |
Ս. Սարգիս Մատուռ |
Ս․Յարութիւն Եկեղեցի |
Ս. Յովհաննէս Եկեղեցի |
Ս. Թադէոս-Ս․ Բարդուղիմէոս Եկեղեցի |
Ս. Յովհաննէս Եկեղեցի |
Ս․Նիկողայոս Եկեղեցի |
Գրականություն
խմբագրել- Հ. Ասատուր, Կ. Պոլսոյ հայերը եւ իրենց պատրիարքները,- «Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչի ազգային հիւանդանոցի», Կ. Պոլիս, 1901։
- Խաչկոնց Դ., Պոլսոյ հայ գաղութին ծագումը,- «Ընդարձակ օրացոյց Ազգային հիւանդանոցի», 1902։
- Յարութիւն Մրմրեան, Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները. 1550-1870, Վենետիկ, 1901։
- Յարութիւն Մրմրեան, Ստուերք հին դեմքերու (1635-1900), Կ. Պոլիս, 1907։
- Յարութիւն Մրմրեան, Թուրքահայոց հին վաճառականութիւն եւ վաճառականք, 1740-1890, Կ. Պոլիս, 1908։ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Յարութիւն Մրմրեան, Տասնեւիններորդ դար եւ Յովհ. Պրուսացի Տէրոյենց, Կ. Պոլիս, 1908։
- Յարութիւն Մրմրեան, Մասնական պատմութիւն հայ մեծատուններու 1400 էն 1900, Կ. Պոլիս, 1909։
- Հ. Ներսէս Ակինեան, Կոստանդնուպոլսոյ Հայ պատրիարքութեան սկզբնաւորութիւնը. Մարտիրոս եւ Յովակիմ եպիսկոպոսներ։- Հ. Ներսէս Ակինեան, Մատենագրական հետազօտութիւններ, հտ. Ե, Վիեննա, 1953 (արտատպութիւնը տե՛ս նաեւ «Շողակաթ», եկեղեցական, մշակութային, բանասիրական հանդէս, Ստանպուլ, 1995, էջ 86-88)։
- Հայկ Պերպերեան, Կ. Պոլսի հայ պատրիարքութեան հիմնարկութիւնը,- «Հանդէս ամսօրեայ», 1964, N 10-12։
- Հայկ Պէրպէրեան, Նիւթեր Կ.Պոլսոյ հայոց պատմութեան համար. - Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1965 (Ազգային մատենադարան, ՃՂԸ.)։
- Յակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, հտ. 1, Պէյրութ, 1965։
- Բարս Թուղլաճեան, Իսթանպուլիս Հայոց եկեղեցիները, Ստանպուլ, 1991։
- Հայկ Պէրպէրեան, Իսթանպուլի Սուրբ Սարգիս եկեղեցիները ԺԴ-ԺԵ դարերուն,- «Շողակաթ», եկեղեցական, մշակութային, բանասիրական հանդէս, Ստանպուլ, 1995, էջ 89-91։
- Հրանտ Տէր-Անդրէասեան, Իսթանպուլի առաջին հայկական եկեղեցիները եւ Ս. Գէորգ պատրարքանիս եկեղեցին,- «Շողակաթ», եկեղեցական, մշակութային, բանասիրական հանդէս, Ստանպուլ, 1995, էջ 96-106։
- Ալբերտ Խառատյան, Կոստանդնուպոլիս,- «Հայ գաղթաշխարհի պատմութիւն», հտ. 2, Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2003, էջ 65-177։
- Ալբերտ Խառատյան, Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը (XV-XVII դարեր), Երեւան, 2007։
- Y. Çark, Türk devleti hizmetinde ermeniler, 1453-1953, Istanbul, 1953.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jonathan Gorvett, Turkish Armenians hope for new era. Signs of rapprochement between Turkey and Armenia are viewed with hope and trepidation.
- ↑ Ցուցակն ըստ Պոլսի Հայոց պատրիարքարանի պաշտոնական հրատարակության։ Տե՛ս Ermeni Patrikliği Ajanda/ Oradedr, Istanbul, 2008.
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայերը Ստամբուլում կատեգորիայում։ |