Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան
Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան (գերմ.՝ Museum Haus C. G. Jung[2]), պատմական տուն-թանգարան, շվեյցարացի հոգեբույժ, հոգեբան և էսսեիստ Կարլ Յունգի և նրա կնոջ՝ հոգեբան Էմմա Յունգ-Ռաուշենբախի բնակավայրը։ Գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ կանտոնի Կյուսնախտ քաղաքում՝ Սիշտրասե 228 հասցեում, Ցյուրիխ լճի ափին[3]։
Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | կառույց և բնակելի տուն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կյուսնախտ[1] |
Մասն է | Շվեյցարիայի Ցյուրիխ կանտոնի Կյուսնախտ քաղաքի մշակութային արժեքների ցանկ |
Հասցե | Seestrasse 228, 8700 Küsnacht ZH[1] |
Հիմնադրվել է | 1908 |
![]() | |
![]() |
1908 թվականին կառուցված տունը մեկ դար անց վերականգնվել է Կ․ Գ․ Յունգ Կյուսնախտ հիմնադրամի շնորհիվ։ 2017 թվականին այն վերածվել է թանգարանի և բացվել հանրության համար 2018 թվականի մայիսին[4][5][6]։
Պատմություն Խմբագրել
Շենքի կառուցման նախագիծը սկսվել է 1906 թվականին Յունգի, իր զարմիկին՝ ճարտարապետ և Մյունխենի տեխնիկական համալսարանի ճարտարապետության պատմության պրոֆեսոր Էռնստ Ռոբերտ Ֆիչթերին (1875–1948) գրված նամակով․ «Մենք մտադիր ենք մի օր տուն կառուցել Ցյուրիխ քաղաքի շրջակայքում՝ լճի մոտ»[7]։
Այդ ժամանակ Յունգը Ցյուրիխի Բուրգհոյցլի հոգեբուժական կլինիկայում բժիշկ-տնօրենի օգնականն էր՝ սահմանափակ ֆինանսական միջոցներով։ Յունգը կարողացել է իրեն թույլ տալ շքեղ տուն կառուցել միայն այն բանից հետո, երբ նրա կինը ժառանգել է հոր հարստությունը[7]։
1907 թվականին Ցյուրիխ լճի ափին՝ Կյուսնախտ քաղաքում Յունգը գտել է այն գույքը, որը համապատասխանում էր իր նախասիրություններին[8]։ 1908 թվականին նա գնել է հողատարածքը և իր զարմիկ Էռնստ Ռոբերտ Ֆիչթերին և այգեգործ-ճարտարապետներ Վալտեր և Օսկար Մերթենսներին է վստահել եռահարկ տան շինարարությունը[9]։ Յունգը որոշիչ դեր է խաղացել տան և պարտեզի պլանավորման և ձևավորման գործում[8]։
1909 թվականին Յունգը հրաժարվել է Բուրգհոյցլիում իր պաշտոնից և տեղափոխվել Կյուսնախտի իր նոր տունը, որտեղ ընտանիքի հետ ապրել է ողջ կյանքի ընթացքում։ Եկամուտը ստացվել է մասնավոր պրակտիկայից։ Տանը անցկացրած առաջին տարիները՝ 1909-1910 թվականները, Սաբինա Շպիլրայնի հետ նրա հարաբերությունների ամենաինտենսիվ ժամանակներն են եղել[10]։
1960 թվականին Յունգն արժանացել է Կյուսնախտի պատվավոր քաղաքացու կոչման իր 85-ամյակի օրը։ Նա մահացել է իր տանը՝ 1961 թվականի հունիսի 6-ին, կարճատև հիվանդությունից հետո[11]։
Տուն-թանգարան Խմբագրել
Կ․ Գ․ Յունգ Կյուսնախտ հիմնադրամը 2017 թվականին վերականգնել է տունը և այն վերածել տուն-թանգարանի[12]։ Այգիների և տան ներքին տարածքների վերականգնումը պահպանվել է ըստ բնօրինակ ձևավորման։ Թանգարանը, որն իր դռները բացել է 2018 թվականի ապրիլին, իրեն բնորոշում է որպես գիտնականի տուն և թանգարան, ուր կարելի է այցելել և շրջել էքսկուրսավարների ուղեկցությամբ։ Այցելուների համար կենտրոնական կարգախոսն է. «Կալր Գուստավ Յունգի և Էմմա Յունգ-Ռաուշենբախի հյուր»[13]։
Հյուրասենյակում, ճաշասենյակում և պատշգամբում տեղ գտած մշտական ցուցադրությունը նվիրված է Յունգի ընտանեկան կյանքին և ազատ ժամանակի գործունեությանը։ Աշխատասենյակ կամ խորհրդակցական սենյակը, սպասասրահը և գրադարանը ներկայացնում են Յունգի աշխատաոճի և հետազոտական հետաքրքրությունների տեսլականը։ Մեկ այլ սենյակ վերապահված է ժամանակավոր ցուցադրությունների համար՝ հյուրընկալելով ընդլայնված նմուշներ, որոնք ներկայացնում են թանգարանի ընդհանուր թեմաները[14]։
Ֆիլմեր Խմբագրել
BBC-ի հարցազրույցը Կ․ Գ․ Յունգի հետ «Դեմ առ դեմ» հեռուստաշոուի համար Ջոն Ֆրիմանի հետ Կ․ Գ․ Յունգի տանը Կյուսնախտում 1959 թվականին[15]։
Գրականություն Խմբագրել
- Ruth Ammann (1995)։ Landscapes, houses and rooms where Carl Gustav Jung lived, worked and was at home: 40 selected slides from the original show of 117 pictures։ Küsnacht: Ruth Ammann / Erbengemeinschaft C. G. Jung
- Barbara Hannah, Eva Wertenschlag-Birkhäuser (2006)։ C. G. Jung, sein Leben und Werk; biographische Aufzeichnungen (2ª ed.)։ Küsnacht: Verl. Stiftung für Jung'sche Psychologie։ էջ 479։ ISBN 3-908116-62-7
- Aniela Jaffé (1982)։ Aus C. G. Jungs letzten Jahren, und andere Aufsätze (2ª ed.)։ Einsiedeln: Daimon-Verlag։ ISBN 3-85630-009-0
- Andreas Jung (2014)։ «Das grosse Haus am See»։ Küsnachter Jahrheft 54։ էջեր 59–69։ Վերցված է December 13, 2018
- Andreas Jung, Regula Michel, Arthur Rüegg, eds. (2009)։ Haus C. G. Jung: Entstehung und Erneuerung des Wohnhauses von Emma und Carl Gustav Jung-Rauschenbach։ SzZuIDS NEBIS ZBZ (Osiris-Link), Küsnacht: Stiftung C. G. Jung Küsnacht։ էջ 147։ ISBN 978-3-905681-40-6
- Andreas Jung, Regula Michel, Arthur Rüegg, Judith Rohrer, Daniel Ganz (2009)։ The House of C. G. Jung: The History and Restoration of the Residence of Emma and Carl Gustav Jung-Rauschenbach։ Stiftung C. G. Jung Kusnacht։ ISBN 9783905681413
- s.n. (1911)։ «Landhaus Dr. C. G. Jung in Küsnacht: erbaut durch Architekt Dr.-Ing. E. Fiechter in München»։ Schweizerische Bauzeitung։ 56/57 (25)։ էջեր 343–344
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017 — Swiss Federal Office for Civil Protection, 2017.
- ↑ For the official name see General information Archived 2021-02-25 at the Wayback Machine.
- ↑ «Wo man C. G. Jung wiederentdecken kann»։ Lokalinfo.ch (գերմաներեն)։ April 18, 2019։ Արխիվացված է օրիգինալից April 18, 2019-ին։ Վերցված է April 18, 2019
- ↑ «The Museum»։ cgjunghaus.ch (անգլերեն)։ Վերցված է March 16, 2018
- ↑ Kalberer Guido (March 16, 2018)։ «Näher an C. G. Jungs Geheimnissen»։ Der Bund (գերմաներեն)։ Վերցված է March 17, 2018
- ↑ Zachariadis Maria (March 15, 2018)։ «Ein Museum in CG Jungs einstigem Zuhause»։ Der Landbote (գերմաներեն)։ Վերցված է March 18, 2018
- ↑ 7,0 7,1 Andreas Jung (2009)։ The House of C. G. Jung: The History and Restoration of the Residence of Emma and Carl Gustav Jung-Rauschenbach։ Stiftung C. G. Jung Kusnacht։ ISBN 9783905681413
- ↑ 8,0 8,1 Andreas Jung: Das grosse Haus am See. In: Küsnachter Jahrheft. Band 54, 2014, S. 59–69, hier S. 61
- ↑ s.n.: Landhaus Dr. C. G. Jung in Küsnacht: erbaut durch Architekt Dr.-Ing. E. Fiechter in München. In: Schweizerische Bauzeitung. Band 56/57, Nr. 25, 1911, S. 343–344
- ↑ Young-Eisendrath Polly, Dawson Terence (1997)։ The Cambridge Companion to Jung։ Cambridge University Press։ էջ xxvi։ ISBN 978-0521478892
- ↑ Op. cit., p. 37.
- ↑ «Welcome to the C. G. Jung House»։ Arquetípica։ March 16, 2018։ Արխիվացված է օրիգինալից March 19, 2018-ին։ Վերցված է March 18, 2018
- ↑ «Museum Haus C.G. Jung»։ museums.ch (գերմաներեն)։ Վերցված է September 5, 2019
- ↑ «Permanent exhibition»։ cgjunghaus.ch (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2019-ին։ Վերցված է September 3, 2019
- ↑ Internet Movie Database
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան կատեգորիայում։ |