Կրոնը Ֆինլանդիայում (ֆիններեն՝ Uskonto Suomessa), կրոնական համոզմունքների ամբողջություն է, որի դավանման ազատությունը Ֆինլանդիայի քաղաքացիների համար ամրագրվել է երկրի Սահմանադրության մեջ։

Քրիստոնեությունը Ֆինլանդիայում խմբագրել

Մինչև XIX դարի վերջը Ֆինլանդիայի քաղաքացիները իրավունք են ունեցել դավանել քրիստոնեություն, լյութերականություն կամ ուղղափառություն։ 1889 թվականին օրենքը թույլ է տվել ֆիններին դավանել քրիստոնեության այլ ձևեր (բողոքականության շրջանակներում)։

1923 թվականին պաշտոնապես թույլատրվել է ազատ հիմնել տարբեր կրոնական համայնքներ, կամ էլ ապրել դրանցից դուրս։

Ներկայումս լյութերական և ուղղափառ համայնքներից բացի, երկրում խոշոր կառույցներից են Ֆինլանդիայի հիսունական եկեղեցին է (ավելի քան 50 հազար մարդ, մտնում է Աստծո ասամբլեայի մեջ) և Եհովայի վկաները (շուրջ 30 հազար)։ Կան բապտիստների, մեթոդիստների և ադվենտիստների համայնքներ։

2012 թվականից կրոնական առարկաների դասավանդման ժամերը կրճատելու մասին որոշում է ընդունվել, հնարավոր է դա բացասական ազդեցություն է ունեցել ուղղափառ փոքրամասնության կրոնական ուսուցման վրա[1][2]։

Լյութերականություն խմբագրել

Ֆինլանդիայի ավետարանալյութերական եկեղեցին պետական եկեղեցի է և ֆինանսավորվել է պետական բյուջեի հաշվին։ Երկրի բնակչության 78,3 %-ը դավանում է լյութերականություն (2010)։

Լյութերական եկեղեցին ծավալում է միսիոներական գործունեություն Ասիայի և Աֆրիկայի որոշ երկրներում։

Ուղղափառություն խմբագրել

Ուղղափառությունը երկրում երկրորդ պետական կրոնն է, և Կոստանդնուպոլսի պատրիարքության Ֆինլանդիայի արքեպիսկոպոսական կառույցը գոյատևում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Երկրում գրանցված մյուս ուղղափառ համայնքները պետական օգնություն չեն ստանում և իրենց գործունեությունն իրականացնում են ինքնաֆինանսավորմամբ։

Իսլամ խմբագրել

Իսլամի հետևորդները երկրում հայտնվել են 19-րդ դարում՝ ռուսական բանակի զինծառայողների թվում։ Պաշտոնապես իսլամական համայնք Ֆինլանդիայում գոյություն ունի 1925 թվականից։ Իսլամադավան երկրներից փախստականների ներհոսքով հետևորդների թիվը զգալիորեն աճել է և շարունակում է աճել։ 2015 թվականի վերջին Ֆինլանդիայում մուսուլմանների թիվը կազմել է ավելի քան 70 հազար մարդ, որը մուսուլմանական համայնքին երկրորդ տեղն է զբաղեցրել ավետարանալյութերական եկեղեցուց հետո հետևորդների թվով և գերազանցել է ուղղափառների թիվը[3][4]։

Հուդայականություն խմբագրել

Հուդայականության հետևորդները Ֆինլանդիայում հայտնվել են միայն 19-րդ դարի կեսերին, դրանք եղել են վաճառականներ և ռուսական բանակի զինվորներ։ Հետևորդների թիվը չի գերազանցել հազար մարդ։ Կառուցվել են ժողովարաններ Հելսինկիում և Տուրկույում։ Բացի այդ, մինչև 1939 թվականը ժողովարանը եղել է Վիբորգում և մինչև 1981 թվականը՝ Տամպերեում։ Հելսինկիում և Տուրկույում գործել են հրեական գերեզմանատներ։ Հրեական համայնքը Հելսինկիում պարունակել է կաշերային խանութ, ծերանոց, մանկապարտեզ և ավագ դպրոց։

Վիճակագրություն խմբագրել

1999 թվականին անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների ավելի քան 50 %-ը հայտարարել է, որ իրեն հավատացյալ է համարում և դավանում է քրիստոնեական Աստծուն (1990 թվականների սկզբին միայն այդպիսին էր 30 %-ը), իսկ բնակչության մոտ 25 %-ը հավատում էր աստծուն, բայց ոչ այնպես, ինչպես դա սովորեցրել է պաշտոնական եկեղեցին, 17 %-ը ոչ մի նախապատվություն չի տվել այս կամ այն եկեղեցական դենոմինացիային, բայց վստահ էին Աստծո գոյությանը։ Եվ ընդամենը 6 %-ն է (երեք անգամ պակաս, քան 2010 թվականին) իրենց աթեիստ ճանաչել։

Տարիներ 1950 1980 1990 2000 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
Լյութերականություն 95,7 % 90,3 % 87,9 % 85,1 % 83,1 % 82,5 % 81,8 % 80,7 % 79,9 % 78,3 % 77,3 % 76,4 %[5] 75 %[6] 74 %[7] 72,9 %[8]
Ուղղափառություն 1,7 % 1,7 % 1,1 % 1,1 % 1,1 % 1,1 % 1,1 % 1,1 % 1,1 % 1,1 % 1,1 % 1,0 % 1,0 % 1,0 % 1,0 %
Այլ 0,4 % 0,8 % 1,0 % 1,2 % 1,2 % 1,3 % 1,3 % 1,4 % 1,3 % 1,4 % 1,5 % 2,49 %
Անհավատներ 2,7 % 7,8 % 10,2 % 12,7 % 14,7 % 15,1 % 15,9 % 16,9 % 17,7 % 19,2 % 20,1 % 23,63 %

Հիսունականներին է պատկանել բնակչության մոտ 0,7 %–ը (ավելի քան 50 հազար մարդ), Եհովայի վկաների հետորդներին՝ 0,25 %-ը։

Որոշ գնահատականների համաձայն՝ պահպանվող միտումների դեպքում մինչև 2050 թվականը Ֆինլանդիան կդառնա մի երկիր, որտեղ հավատացյալները բացարձակ փոքրամասնություն կլինեն[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Учебные дни в общеобразовательных школах удлинятся // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 июня 2012.(Ստուգված է 4 Հուլիսի 2012)
  2. Будущие учителя готовы отказаться от преподавания религии в финских школах // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 25 июня 2012.(Ստուգված է 4 Հուլիսի 2012)
  3. Мусульмане стали второй по величине религиозной группой в Финляндии. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 12 ноября 2015.(Ստուգված է 12 Նոյեմբերի 2015)
  4. Границы между религией и мировоззрением стираются - некоторые выходят из церкви, другие заново обретают веру. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 1 июля 2016.(Ստուգված է 6 Հուլիսի 2016)
  5. Lutheran church member statistics Արխիվացված 2014-04-04 Wayback Machine evl.fi 1.2.2013
  6. Kirkkoon liittyminen ja siitä eroaminen oli vilkasta vuonna 2013 Արխիվացված 2015-01-04 Wayback Machine evl.fi 30.12.2013
  7. По оценкам церкви, в регистр прихожан записалось рекордное количество новых членов. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 2 января 2015.(Ստուգված է 2 հունվարի 2015)
  8. «Евангелическо-лютеранская церковь продолжает терять членов». YLE. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. В девяти странах религия — на грани исчезновения