Կրող կոնստրուկցիաներ, շենքերի կամ կառույցների հիմնական բեռնվածքները կրող կոնստրուկտիվ տարրեր։ Ըստ բեռնվածքի բնույթի տարբերում են

տակ աշխատող կրող կոնստրուկցիաներ։ Կախված երկրաչափական ձևից՝ կրող կոնստրուկցիաները լինում են

  • գծային (հեծաններ, սյուներ, ձողային համակարգեր)
  • հարթակային (սալեր, պանելներ, վրաքաշեր)
  • տարածական (թաղանթներ, թաղեր, ծավալային տարրեր)։

Կրող կոնստրուկցիաները կազմում են շենքի (կառույցի) կրող կմախքը, որը պետք է ապահովի շենքի (կառույցի) տարածական անփոփոխելիությունը, ամրությունը, կոշտությունը և կայունությունը։ Պատրաստում են բետոնից, երկաթբետոնից, բնական և արհեստական քարից, աղյուսից, պողպատից, փայտից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 697
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրող կոնստրուկցիաներ» հոդվածին։